Գեներալ Մանվելը առավոտից քֆուր չի տվել /վիդեո/
Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը Եռաբլուր այցելեր էր ընտանիքի անդամների հետ: “
25 տարի է էս վիճակը, դուք եք նոր իմանում, սահմանապահ ենք, մարտական դիրքեր ենք պահում, բո ոնց պիտի լինի: Խաղաղություն կնքված չի, գյուղացին չի կարում սահմանի վրա իր հողը մշակի, հայ ժողովրդի ճակատագիրն է սա: Մի բան եմ ուզում, որ վերջապես բոլորս գիտակցենք, որ էդ լավն էլ ա մերը, վատն էլ ա մերը, միասնականի լինենք, որ կարողանանաք այդ բոլոր մարտահրավերներին դիմակայել: Հայ մարդու ուժը միտքն ու կամքն է, իսկ հայ ազգը ուժեղ լինելու համար պետք է միասնական լինի, երբ միասնական է եղել, միշտ հաղթել է, ձեզ փաստ էստեղ ներկա գտնվող տղաներև և էստեղ գտնվող զոհված տղաները”,-ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Գեներալի խոսքով, անկախ մեր բոլոր ներքին պառակտումներից, պետք է միանալ եւ համախմբվել, քանի որ մենք այսօր պատերազմող երկիր ենք:
“Իշխանությունները պրիչոմ, որ երկրում է միանգամից սոցիալական խնդիրները լուծվել, կամաց-կամաց հենա փորձում են, օրենք է ընդունվել, խի չեք ասում, որ էսօր Հայաստանում զոհվածներին անխտիր բնակարանով ապահովել են, մեդալները տվել են, առաջին կարգի հաշմանդամներին անխտիր բնակարան են տալիս, անում են, ինչ հնարավոր է, անում են”,-ասաց նա:
Գեներալի խոսքով, առաջինը պիտի ուշադրության կենտրոնում լինեն սահմանի վրա կանգնած 18 տարեկան զինվորները, մնացածաը իր իսկ խոսքով կդզվի: ” Ով որ էլ ասում ա՝ հանկարծ էս տղերքը չեն գնա պատերազմ, սուտ ա, ղալաթ ա անում, ուրեմն ինքը հայ չի, ինչքան էլ վատ վիճակում լինեն, էս տղերքը հիմա էլ պատրաստ են: Երկու օր առաջ զանգել են ինձ, խնդրում են, որ ես խոսամ, իրենք գնան սահման, ասել եմ՝ մնացեք տեղներդ, սահմանով եք ուզում պրծնեք, որ գնանք, գնալու ենք Բաքու”-եզրափակեց Մ. Գրիգորյանը:
Հարցին` ի՞նչն է խանգարում հասնել մինչև Բաքու, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. “Պիտի թույլ տան: Մի օր էլ տենց կլնի, բա գիտես ինչ՞: Որ շատ դավադիտ անեն, բա ի՞նչ պիտի անենք”: Վերջում էլ ասաց. “Էսօր առավոտվանից որ քֆուր չեմ տվել, ուրեմն էսօր լավ օր ա”:
Ի դեպ, նրան էին մոտենում շարքային քաղաքացիներն ու զրուցում: Մի տիկին մոտենլավ Մանվել Գիրգորյանին, ակնարկեց, որ իր որդուն չի ուղարկելու ծառայության:
-Դու մի ուղարկի, ես իրա տեղը կծառայեմ,-ասաց գեներալը:
Լրագրողների այլ հարցերի նա չպատասխանեց` պատճառաբանելով, ոչ չի ուզում փչացնի քաղցր տոնը:
Մանրամասները տեսանյութում: