19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զինված ուժերում առկա խնդիրները

2014 թ-ի հունվարի 28-ին նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմնադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պաշտպանությունը:  Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները եւ շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները:

Տոնական օրվա հետ կապված ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի կարող չարձանագրել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները, որոնց չլուծվածության հետեւանքով տեղի են ունենում  զինծառայողների մահեր, առողջական վիճակի վատթարացում, խեղումներ:

Ցավոք, նախորդ տարի եւս արձանագրեցինք ՀՀ զինված ուժերում լրջագույն խախտումներ՝ բռնություններ, ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքեր, կոռուպցիոն դրսեւորումներ եւ մահվան դեպքեր:

Շարունակվեցին բռնությունների կոծկումները,  եւ չնայած  մահացության դեպքերի նվազման վերաբերյալ հայտարարություններին՝ միայն 2014 թ-ի 27 օրվա ընթացքում ունեցանք 3 մահ եւ առնվազն 2 բռնության դեպք:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրել է խախտումների շարունակական բնույթ թե՛ զորակոչի, թե՛ զինծառայության ընթացքում: Զորակոչվել են առողջական բազում խնդիրներով երիտասարդներ, նախաքննական մարմնի կողմից տարբեր գործերով, հատկապես մահացության դեպքերով,  չի իրականացվել լիարժեք եւ օբյեկտիվ քննություն եւ չի տրվել համարժեք գնահատական, տեղի են ունեցել կամայական եւ անկանխատեսելի օրենսդրական փոփոխություններ,  ինչպես նաեւ շարունակվել է պաշտպանական գերատեսչության ոչ բավարար թափանցիկ եւ  հաշվետվողական գործունեությունը:

Այսպիսով, վերստին արձանագրում ենք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը՝  իրականացնելու արմատական բարեփոխումներ, որոնք միտված կլինեն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը եւ արդյունքում հասարակության կողմից զինված ուժերի նկատմամբ վստահության ձեւավորմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասաենյակը շնորհավորում է բոլոր զինծառայողներին եւ մաղթում անվտանգ ծառայություն, որի գրավականն է յուրաքանչյուր զինծառայողի իրավունքի եւ արժանապատվության նկատմամբ հարգանքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ