19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Թալին-Մարալիկ, Վեդի-Երասխավան-Տիգրանաշեն (տեսանելիությունը` 100 մ) և Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ. խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ