25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց բանակն այսօր տոնում է 22-րդ տարեդարձը

Այսօր հայկական բանակի, հայ զինվորի տոնն է:

Նորանկախ Հայաստանի հանրապետության ձևավորմանը զուգահեռ առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց ”ՀՀ պաշտպանության նախարարության մասին” պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։

Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Նկատի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմաարդյունաբերական համալիրի գիտատեխնիկական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի (1959-1999), Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ