19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ արժե մեր պաշտոնյաների երթևեկությունը. 168 ժամ

”Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Վրաստանի կառավարությունն այս տարի մորատորիում կհայտարարի առաջին կատեգորիայի ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել նախարարություններին՝ իրենց ավտոպարկից վաճառքի դուրս բերել  թանկարժեք ավտոմեքենաները՝ նշելով, որ մեքենաների վրա տնտեսված միջոցները նախարարությունները կարող են օգտագործել , օրինակ, աշխատակիցների որակավորման բարձրացման համար”,-գրում է ”168 ժամն” ու հավելում.

”Չէ, միգուցե Հայաստանի պետական համակարգի աշխատակիցների որակավորումն այնքան բարձր է, որ դրանից ավելի բարձրացնելու կարիք չկա։ Սակայն կարծում ենք՝ բոլորը կհամաձայնեն, որ մեր երկրում էլ փողը ծախսելու ավելի հարմար ու հրատապ տեղեր կան, քան թանկարժեք ծառայողական մեքենաները:

ՀՀ ծառայողական ավտոպարկն այսօր ունի շուրջ հազար մեքենա։ Միայն 1 մեքենայի պահպանման ծախսը տարվա կտրվածքով կազմում է շուրջ մեկ միլիոն դրամ։

Իսկ հնարավո՞ր է, որ մեզ մոտ էլ նման նախաձեռնություններ լինեն։ Ասենք, կառավարությունը սահմանափակի ծառայողական մեքենաների վրա կատարվող ծախսերը։

Դժվար թե, որովհետեւ կառավարության գործողություններն այլ բան են վկայում”:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ