29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի նախագահը թուրքերին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը, ով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Թուրքիայի իշխանություններն այլեւս չպետք է շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը, գրում է Газета.Ru-ն:

 “Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ”,- ասել է Ֆրանսիայի նախագահը` շեշտելով, որ Ֆրանսիան “հաստատ կկատարի իր պարտավորվածությունն ու կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը”։

Ի պատասխան` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Թուրքիան “առաջարկել է ուսումնասիրել 1915-ի դեպքերի հարցը Հայաստանի, Թուրքիայի ու երրորդ երկրների պատմաբանների հետ”։ Նա ասել է, որ համատեղ հանձնաժողով է պետք ստեղծել։ 

Հիշեցնենք, որ նախագահի մակարդակով վերջին 22 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա: Այցի ընթացքում Օլանդը նաեւ այցելել է Հրանտ Դինքի այրուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ