Henaran.am-ը անհասանելի էր

Henaran.am-ի աշխատանքը մի քանի ժամ ընդհատվել էր: Այս անգամ պատճառը Ինտերնետն էր: Հայցում ենք ընթերցողների ներողմատությունը: Մենք շարունակում ենք աշխատել ամենօրյա ռեժիմով:
Henaran.am-ի աշխատանքը մի քանի ժամ ընդհատվել էր: Այս անգամ պատճառը Ինտերնետն էր: Հայցում ենք ընթերցողների ներողմատությունը: Մենք շարունակում ենք աշխատել ամենօրյա ռեժիմով:
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ իր կարծիքով Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: Նա նշեց, որ դրա համար մի քանի պատճառներ կան: “Դրանցից մեկը այն է, որ Մաքսային միությունը չկայացած կառույց է, այստեղ կան շատ հակասություններ, չլուծված հարցեր, եւ հետո ՄՄ-ի անդամ ոչ մի երկիր գոհ […]
“Ֆինանսների նախարարը բացարձակապես ստում է, թե 2014 թ-ի բյուջեում եկամուտների մասին տեքստ կա: Հիմնական վեճն այն է, որ Ազգային ժողովը հաստատում է, հիմնականում, ծախսերը: Կարող եք բացել բյուջեի մասին օրենքն ու դրան կից հավելվածները, 989 էջի մեջ կա 6 տող բյուջեի մասին: Իրենք ասում են` բյուջետային փաթեթ: Ազգային ժողովը փաթեթ չի ընդունում, ԱԺ-ն ընդունում է […]
Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Այն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի 50 դպրոցների աշակերտների համար իրենց կրթօջախներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ հակածխախոտային […]
Կատալոնական ՛՛Բարսելոնան՛՛ կազմել է ցուցակ, որի մեջ ներառված էեն այն ֆուտբոլիստները, որոնք կարող են հայտնվել կատալոնյան գրանդի կազմում:Ցուցակի մեջ են հայտնվել Չիլիի ազգային հավաքականի եւ իտալական ՛՛Յուվենթուսի՛՛ կիսապաշտպան Արթուրո Վիդալը, Իսպանիայի ազգային հավաքականի եւ ՛՛Ատլետիկոյի՛՛ կիսապաշտպան Կոկեն, ինչպես նաեւ Բրազիլիայի հավաքականի եւ ՛՛Չելսիի՛՛ կիսապաշտպան Ռամիրեսը:
Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով նախագահական նստավայրի դիմաց նստացույց եւ հացադուլ է անում, քանի որ հայրական ժառանգության համար դատավեճի մեջ է ներքաշվել իր հարազատների հետ: Այսօր նա կնոջ եւ իր փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին “Հենարան” մամուլի ակումբում մամուլի ասուլիսով ներկայացավ, որտեղ ասաց, որ իր դեմ դուրս են եկել պետական մարմինները: “Ինձ մոտ այնպիսի ծայրահեղ […]
‘’Նման կերպ կարելի է մեկնաբանել ցանկացած բարձրաստիճան պաշտոնիայի կամ այլ երկրի նախագահի այց Հայաստան’’,-այսօր ի պատասխան հարցի, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված այցը կարելի է կապել Մաքսային միության անդամակցության հետ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Վերջինս բնական է համարում, որ յուրաքանչյուր նման այց որոշակի նպատակներ է հետապնդում, քանի որ այցը լինում […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը twitter-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ կայանալիք հանդիպմանը` նշելով, որ ինքը անհամբերությամբ սպասում է այդ հանդիպմանը: Նա նաեւ նշել է, որ ինքը նույնպես գտնվում է Վիեննայում:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ: Ողջունելով հյուրին եւ ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երեւանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարեւորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երեւան: “Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ […]