18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Սա տնտեսական հանցագործություն է”

Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով նախագահական նստավայրի դիմաց նստացույց եւ հացադուլ է անում, քանի որ հայրական ժառանգության համար դատավեճի մեջ է ներքաշվել իր հարազատների հետ: Այսօր նա կնոջ եւ իր փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին “Հենարան” մամուլի ակումբում մամուլի ասուլիսով ներկայացավ, որտեղ ասաց, որ իր դեմ դուրս են եկել պետական մարմինները:

“Ինձ մոտ այնպիսի ծայրահեղ վիճակ է, իմ դեմ դուրս են եկել պետական մարմինները: Ես եւ իմ փաստաբանը ինքնաբացարկ ենք մշակել, իսկ դատավոր Մելքոնյանը չի էլ քննարկել այդ ինքաբացարկը: Մելքոնյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Ես համոզված եմ, որ նա աջակցում է իմ ընդդիմադիրներին: Սա տնտեսական հանցագործություն է”,- ասաց Ա. Խուդոյանը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ ցանկացած դատավոր, ով էլ լինի, չի կարող ի օգուտ Աշոտ Խուդոյանի վճիռ կայացնել, որովհետեւ ժառանգական զանգվածը հիմա գոյություն չունի: Երբ Աշոտի պապիկը տունը ժառանգություն է տվել երեք երեխաներին, նրա մայրը, օգտվելով երեխաների անչափահաս լինելու փաստից,  իր օգտին կատարել է մի շարք  գործարքներ: Նա նշեց նաեւ, որ Աշոտ Խուդոյանի քույրը՝ Մարիետա Քալաշյանը, երկար տարիներ այդ տանը չի ապրել եւ այդ տունը նրան պետք էլ չէ:

“Սա ավելի շատ սկզբունքի հարց է: Խուդոյանի եղբայրը ժամանակին քանդել է տունը՝ թողնելով այն մասը, որն իրենց է պատկանում, այսինքն՝ այս պահին Խուդոյանի ժառանգական զանգվածը ոչնչացված է”: Այս հարցում մեր օրենքի անկատարությունը կարող է ծանր հետեւանք բերել Խուդոյաններին՝ չորս երեխաների հետ նրանց թողնելով անօթեւևան”,- նշեց փաստաբանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ