01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2013

Հանրապետականներն արդեն շնորհավորում են միմյանց

Արարատի 7 ընտրատեղամասերում ավարտին է մոտենում քվեաթերթիկների հաշվառումը: Նախանական տվյալներով, ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը 400 ձայնով հաղթում է մրցակցին ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին: ՀՀԿ-ի թեկնածուի վստահված անձինք արդեն շնորհավորում են միմյանց:

ԲՀԿ-ն հաղթում է մեկ տեղամասում

Արարատի թվով 7 ընտրատեղամասերից միայն մեկում՝ 18/05-ում է ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանն առաջ անցել իր մրցակցից՝ ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանից: Վերջինս ստացել է 471, Սամվել Բարսեղյանը 620 քվե: Սրանք նախնական տվյալներ են: Հաշվարկը շարունակվում է: Սա այն տեղամասն է որտեղ քվեարկել է Սամվել Բարսեղյանը:

Արարատում Հայկ Հայկյանի ձայները ավելանում են /լրացված/

Արարատ քաղաքի թվով 7 ընտրատեղամասերում շարունակվում է քվեաթերթիկների հաշվառումը: Ժամը 22-ի դրությամբ 8931 ընտրողներից 2252-ը քվեարկել է ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի, 1970-ը ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի օգտին: ժամը 22.20. Բարսեղյան Սամվել 2567 Հայկյան Հայկ 2932 ժամը 22.30 Բարսեղյան Սամվել 3031 Հայկյան Հայկ 3435   ժամը 22.52 Բարսեղյան Սամվել 3528 Հայկյան Հայկ 3938 ժամը 23.00 Բարսեղյան […]

Դե ինչ արած.. .ուշագրավ քվեաթերթիկ Արարատում./ֆոտո/

Արարատի 18/03 ընտրատեղամասում համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկներից մեկի վրա քառատող է գրված: Բնականաբար, այն անվավեր ճանաչվեց: “Դե եկել եմ, որ ինչ անեմ, Սերժ անազատիչը ամեն Ինչ որոշել է, Դե ինչ արած”,-գրված է քվեաթերթիկում: Հիշեցնենք, Արարատի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ՀՀԿ թեկնածուն՝ Հայկ Հայկյանը: 

1042 ձայն՝ ՀՀԿ-ը, 805՝ ԲՀԿ-ը

Քվեաթերթիկների մշակումը շարունակվում է: Չորս ընտրատեղամասերի արդյունքում 1042 ձայն է հավաքել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանը, իսկ 805 քվե՝ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, այս ընտրատեղասերում ևս դեռ շարունակվում է մշակումը: Նկատենք, որ 2 թեկնածուներն, ըստ իրենց նախապես արած հայտարարության, նախընտրական շտաբերում են հետևում ընտրությունների հաշվարկին:

Հանրապետականի թեկնածուն այս պահին հաղթում է

Արարատում սկսվել է քվեաթերթիկների մշակման գործընթացը, նախնական տեղեկություններով` ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը առաջ է անցել ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկյանը մասնավորապես առաջ է Զոդի ընտրատեղամասում: 18/01 ընտրատեղամասում Հայկյանը նույնպես առավելություն ունի:

Սա դեռ ընդամենը զգուշացում է, ուզենք, բոլորիդ, կվտարենք. միասեռական աղջկիը՝Մելինե Յավրյանին

Աննա անունով մի աղջիկ բաց նամակ է հղել մեր էլոկտրոնային հասցեին, որտեղ մասնավորապես ասվում է. ՛՛ԲԱՑ ՆԱՄԱԿ ՝ ”Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս” հկ-ի նախագահ Մելինե Յավրյանին: Արդեն մի քանի օր է դու փորձում ես մարդկանց համոզել, որ միասեռականները և մարմնավաճառները մարդ չեն և չեն կարող հասարակության լիարժեք անդամ լինել: Այլևս չեմ կարողանում քեզ լուրերով տեսնել, դու անմարդկային […]

ԲՀԿ-ական պատգամավորին դուրս հրավիրեցին ընտրատեղամասից

  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Արարատի թիվ 10/03 ընտրատեղամասում գրանցվեց որպես ԱԺ պատգամավոր: Henaran.am-ի այն հարցին, թե դուք վստահված անձ եք, նա ժպտաց և ոչինչ չասաց: Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ նա վստահված անձ է, սակայն պարզվեց, որ Լյովա Խաչատրյանը չունի համապատասխա վկայական և նա հանձնաժողովի նախագահի հորդորով լքեց ընտրատեղամասը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի