Սա դեռ ընդամենը զգուշացում է, ուզենք, բոլորիդ, կվտարենք. միասեռական աղջկիը՝Մելինե Յավրյանին
_1384102150.jpg)
Աննա անունով մի աղջիկ բաց նամակ է հղել մեր էլոկտրոնային հասցեին, որտեղ մասնավորապես ասվում է.
՛՛ԲԱՑ ՆԱՄԱԿ ՝ ”Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս” հկ-ի նախագահ Մելինե Յավրյանին: Արդեն մի քանի օր է դու փորձում ես մարդկանց համոզել, որ միասեռականները և մարմնավաճառները մարդ չեն և չեն կարող հասարակության լիարժեք անդամ լինել: Այլևս չեմ կարողանում քեզ լուրերով տեսնել, դու անմարդկային ակցիա ես անցկացնում:
Ես միասեռական եմ, 33 տարեկան եմ և դեռ դպրոցից գիտեի, որ ինձ դուր են գալիս աղջիկները: Դրանում ոչ մի վատ բան չկա և ամեն մեկը ինքը պետք է որոշի, թե ով է իրեն ավելի հոգեհարազատ: Իմ ընկերների մեջ շատ միասեռականներ կան, ովքեր այս օրերի ընթացքում մեծ սթրես են ապրում և հիմա ես գրում եմ նաև նրանց կարծիքը այդ ակցիայի վերաբերյալ: Ինչու եմ հենց քեզ դիմում, քանի որ աղջիկ ես և պետք է հասկանաս: Մարմնավաճառները լավ կյանքից դրդված չեն դիմում այդ քայլին և եթե այլ ապրուստի միջոց ունենան չեն զբաղվի դրանով: Ես ճանաչում եմ միասեռական մարմնավաճառի, ով շատ լավ մարդ է, իմ ընկերն է ու դուք էսօր իրան ուզում եք վտարեք:
Դիմում եմ քեզ Մելինե, դու գեղեցիկ և երիտասարդ աղջիկ ես և շատ լավ տեղյակ եմ թե ինչ խոչընդոտների ես առհասարակ հանդիպել քո պայքարներում: Խորհրդի կարգով ընդունիր ասածս, զգուշացրու նաև ընկերներիդ, որ վերջ տան այդ անիմաստ ակցիային որը դեմա փոքրամասնության իրավունքներին: Սա դեռ ընդամենը զգուշացում է և եթե չես ուզում փոշմանել, որ աղջիկ ես ծնվել ես երկրի երեսին վերջ տուր այդ ամենին և մի խոսա մեր մասին ընդհանրապես: Մենք շատ ենք և եթե ուզենք բոլորիդ էլ կվտարենք՛՛:
Նշենք, որ օրեր առաջ Մելինե Յավրյանը ստորագրահավաք էր սկսել Կոմայգին միասեռական մարմնավաճառներից ազատելու համար: