01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2013

Շակիրան կրկին երեխա է ուզում ունենալ /ֆոտո/

Հայտնի երգչուհի Շակիրան եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն մտադիր են շատ երեխաներ ունենալ: Երգչուհին իր միկրոբլոգում ֆոտոկոլաժ է հրապարակել, որտեղ որդու՝ Միլանի հետ աշնանային զբոսանքից հետո զույգը շատ ուրախ ու կենսախինդ տեսք ունի: Երգչուհին նաեւ ասել է, որ իրենք շատ երեխաներ են ուզում, ինչը ընդամենը ժամանակի հարց է: “Վերջին շրջանում ես շատ եմ ծիծաղում՝ իմ ընտանեկան […]

Մերժե՞ց գլխավոր դատախազին

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատավոր Մխիթար Պապոյանը ցանկություն չունի նշանակվելու որեւէ մարզի դատախազի տեղակալ եւ մերժել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նշենք, մամուլի ըստ հրապարակումների,  դատավորին Գեւորգ Կոստանյանը ցանկանում է նշանակել Կոտայքի մարզի դատախազի տեղակալ: Այստեղ բոլորովին վերջերս դատախազ է նշանակվել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն […]

ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում

Նոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ ”ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառումը: ՆԱՏՕ շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում կայանալիք ”Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը” թեմայով կլոր սեղան քննարկմամբ: Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի […]

Աղանդը թմրամիջոց է /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիալական հոգեբան Իզաբելլա Ղազարյանը խոսեց աղանդների հոգեբանական կախվածության մասին՝ համեմատելով թմրամիջոցներից կախվածություն ունենալու հետ: Թմրանյութի կախվածությունը սկզբնականում թեթեւ է լինում, մի տեսակ ռելաքս: “Հետո արդեն դոզային հետ կապված ամեն բան ծանրանում է”,-նկատեց մասնագետը: Հայաստանում աղանդի նկատմամբ կախվածություն ունեն հիմնականում միայնակ կանայք ու դրա պատճառը ըստ հոգեբանի՝ տղամարդկանց արտագնա աշխատանքն է, ինչպես […]

Ավտոմեխանիկը հարմարանք է ստեղծել, որը հեշտացնում է ծննդաբերությունը /ֆոտո/

Արգենտինացի ավտոմեխանիկը հարմարանք է ստեղծել, որը օգնում է հեշտացնել ծննդաբերությունը, երբ պտուղը սխալ դիրքում է գտնվում: Հարմարանքը, որը կոչվում է OdonDevice, իրենից պոլիէթիլենային տոպրակ է հիշեցնում, որը նաեւ կարելի է փչել ու լցնել օդով: Սարքն աշխատում է փոշեկուլի սկզբունքներով, դրա հատուկ մասը բռնում է երեխայի գլուխն ու զգուշորեն դուրս բերում մոր արգանդից: Սարքի հեղինակն ասել […]

Քաղաքապետարանը պատասխանում է Ստյոպա Սաֆարյանին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչությունը պատասխանում է Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին. ՛՛Հարգելի պարոն Սաֆարյան,  Ձեր դժգոհությունն առաջացրած պատասխանն արդեն իսկ պարունակում է Ձեր գրությամբ արծարծված հարցերի պատասխանը: Երևանի քաղաքապետն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, անկախ այն հանգամանքից, թե դա Ձեր պատկերացմամբ կամ ընկալմամբ ճիշտ է թե ոչ, […]

Խոսրով Մելիքիչն ասաց` ”արա էտ ինչ ձև ես խոսում նախագահի հետ”

”Կյանքում ինձ երբևէ պաշտոն չեն տվել, նրանք վախենում են ինձնից, այնպես ինչպես ”Բարգավաճը, նույնիսկ ընդդիմադիրները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` պատասխանելով մեղադրանքներին, թե սեպտեմբերի երեքի Մաքսային միությանը միանալու որոշումից հետո նա դարձել է իշխանամետ: Հակոբյանը շեշտեց, որ ինքը նախագահի հետ մի քանի անգամ է միայն հանդիպել ու պատմեց, որ այդ հանդիպումներից մեկը […]

“Վիա Գրան” հանգստացել է եւ ելույթներ ունեցել Էմիրատներում /ֆոտո/

“Վիա Գրա” խմբի նոր անձնակազմի համար ծանր օրեր են սկսվել: Աղջիկները ստիպված են պատրաստվել համերգների, արդեն այս հանգստյան օրերին նրանք ելույթ են ունեցել Էմիրատներում: Համերգից հետո աղջիկները մի լավ հանգստացել են եւ ուսումնասիրել տեղի տեսարժան վայրերը:

Գերմանացի նախկին ֆուտբոլիստը սպանվել է Սիրիայում

Գերմանիայի երիտասարդական թիմի նախկին ֆուտբոլիստ Բուրակ Կարանը, ով ժամանակին խաղացել է Սամի Խեդիրայի եւ Քեւին Պրինս Բոատենգի հետ, սպանվել է Սիրիայում: Վերջինս մասնակցում էր Սիրիայի քաղաքացիական պատերազմին ապստամբների կողմից: Ժամանակին Կարանը հանդես է եկել ՛՛Համբուրգում՛՛, Հանովերում՛՛, ՛՛Ալեմանիայում՛՛: 2008թ. Կարանը հեռացել է ֆուտբոլից եւ միացել իսլամիստական խմբավորումներին: Նշենք, որ Կարանը ազգությամբ թուրք էր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի