02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանը պատասխանում է Ստյոպա Սաֆարյանին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչությունը պատասխանում է Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին.

՛՛Հարգելի պարոն Սաֆարյան,

 Ձեր դժգոհությունն առաջացրած պատասխանն արդեն իսկ պարունակում է Ձեր գրությամբ արծարծված հարցերի պատասխանը: Երևանի քաղաքապետն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, անկախ այն հանգամանքից, թե դա Ձեր պատկերացմամբ կամ ընկալմամբ ճիշտ է թե ոչ, կամ ինչպիսի որակում եք տալիս օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը: Հակառակ պարագայում օրենսդրությունն անձանց օժտել է դատարան դիմելու իրավունքով, որն ազատ եք իրականացնել նաև Դուք:

Ինչ վերաբերվում է Ձեր կողմից ներկայացված ժամկետի հաշվարկին, ապա կարծում ենք առերևույթ իրավացի թվաբանական հաշվարկ կատարելուց առաջ պետք է հաշվի առնել, որ խոսքը տվյալ դեպքում իրավական ակտերով որոշվող ժամկետի և դրա մեկնաբանության /ընկալման/ մասին է:

Նման կարևոր հարցի վերաբերյալ, հնարավոր է կանխորոշելով տարակարծությունը և/կամ  թյուրընկալումը, ՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 82-86 հոդվածներով սահմանվել է իրավական ակտերով սահմանվող ժամկետների և իրավական ակտի մեկնաբանման /ընկալման, հասկանալու/ պարզագույն կանոններ:

Եթե նշված իրավանորմերի շարադրանքին ծանոթանալուց հետո դեռ այլ կարծիքի կլինեք, ապա ընդամենը կցանկանանք հավելել, որ մեր հայերենում մեր պատկերացմամբ ՛՛նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացրած նախաձեռնությունն՛՛  բառակապակցությունը էապես տարբերվում է այն նախաձեռնությունից, որը ներկայացվել է ՛՛երկու շաբաթվա ընթացքում՛՛:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ