02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մերժե՞ց գլխավոր դատախազին

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատավոր Մխիթար Պապոյանը ցանկություն չունի նշանակվելու որեւէ մարզի դատախազի տեղակալ եւ մերժել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նշենք, մամուլի ըստ հրապարակումների,  դատավորին Գեւորգ Կոստանյանը ցանկանում է նշանակել Կոտայքի մարզի դատախազի տեղակալ:

Այստեղ բոլորովին վերջերս դատախազ է նշանակվել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:

Ըստ Henaran.am-ի աղբյուրների, Ռշտունին սովորական դատավորից նշականակվել է մարզի դատախազ:

“Սա պաշտոնի առաջխաղացում է, իսկ Մխիթար Պապոյանին առաջարկվում է տեղակալ: Սա արդեն ձեռնտու տարբերակ չէ”,-նշեց դատախազության մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ գուցե Պապոյանը համաձայնվի դատավորի լիազորությունները դադարեցնել, եթե նրան առաջարկվի որեւէ մարզի դատախազ:

Նշենք, որ Մխիթար Պապոյանը համակարգի լավագույն դատավորներից մեկն է համարվում: Այս պահին նրա վարույթում են հանրահայտ “Բանդա”-ի ու  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ