02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2013

Քաղաքապետին դիտարկեցին փոքրերը

Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի “Իրազեկ դպրոցական” խմբակի հերթական միջոցառումը, որն անցկացվեց նոյեմբերի 8-ին,  նվիրված էր Տեղական ինքնակառավարման օրվան եւ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի պաշտոնավարման մեկ տարվան: Միջոցառման ընթացքում խմբակի սաները հատվածներ ներկայացրին ՀՀ Սահմանադրությունից, Ընտրական օրենսգրքից` իրենց գիտելիքները ցուցադրելով ՏԻՄ-երի դերի ու նշանակության, դրանց հիմնական գործառույթների, նաեւ` ընտրական գործընթացների մասին: Անդրադառնալով քաղաքապետի մեկ տարվա գործունեությանը, երեխաները […]

Մխիթարյանը շնորհավորել է Մովսիսյանին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորել է Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանին:՛՛Շնորհավորում եմ Յուրա ջան, հրաշալի հեթ տրիկ էր՛՛,- գրել էր Մխիթարյանը:Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը այսօր կայացած Ռուսաստանի առաջնության շրջանակներում 3 գոլ է խփել առաջնության առաջատար ՛՛Զենիթի՛՛ դարպասը: Հանդիպումը ավարտվել է 4-2 հաշվով՝ օգուտ ՛՛Սպարտակի՛՛:

1lur.am-ի ակտիվ “չլրագրողները” /ֆոտո/

Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ Արարատի ընտրատեղամասերում ակտիվ գործունեություն են ծավալում այս կամ այն լրատվամիջոցների ներկայացուցիչները: 1lur.am-ի լրագրողների թիվն այսօր թերեւս քառակի շատացել է: Սույն լրատվամիջոցից միայն երեք ներկայացուցիչ մի ընտրատեղամասում են: Ավելին, նման “չլրագրողը” նաեւ քվեատուփի ճեղքն է բացում: Լուսանկարներն առանց մեկնաբանության:

Մեր ելքը այս տարբերակի հեղափոխության մեջ է լինելու

Արծրուն Պեպանյանը Facebook-յան իր էջում գրել է.  ՛՛Հեղափոխություն ասելով մենք հասկանում ենք բոլշևիկյան կամ եվրոպական ընկալումները, երբ հանրության մի մասը ագրեսիվությամբ գրոհում է իշխանությունների վրա:Դրա արդյունքը տեսնում ենք մեզանում… Մինչդեռ աշխարհում եղել է հեղափոխության մի այլ տեսակ էլ, որի դեպքում հանրությունն ու իշխանությունները գոնե մասնակիորեն նայել են նույն ուղղությամբ:Սա բավականին բարդ է ու մտքի ահռելի […]

Ու դուք դեռ թուրքերին բա՞ն եք ասում, այ թուրքեր…

”Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ, Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է.  Աննախադեպ այլանդակություն ե տեղի ունենում մեր աչքի առջաջ. բա քննիչը դատարանում հարկադրված հայտարարի, որ Վարդան Պետրոսյանի համար որպես խափանման միջոց կալանքն ընտրելու օրենսդրական 5 հիմքերը չկան /ինքը ստիպված է միջնորդությունից ետ կանգնել փաստեր չունենալու պատճառով/, ու դրանից հետո դատավորը […]

Ընդհատվել էր քվեարկության ընթացքը /վիդեո/

Արարատի թիվ 2 դպրոցում տեղակայված 18/o5 ընտրատեղամասում քվեարկեց Արարատի քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը: Վերջինիս քվեարկությունը ուղիղ եթեր էր հեռարձակվում “Կենտրոն” հեռուստաընկերությամբ: Այդ ընթացքում ընտրատեղամասում այլ ընտրողների մուտքը արգելված էր: Միայն մեկ կին շատ արագ մտավ եւ չհասցերցին նրան զգուշացնել: Վերջինս զարմացած էր: Մանրամասները՝ տեսանյութում: 

Հանուն Արարատի բարգավաճման /վիդեո/

Իր քաղաքացիական պարտքը քիչ առաջ կատարեց նաև Արարատի քաղաքապետի թեկնածու Սամվել Բարսեղյանը: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ:  ՛՛Քվեարկեցի Արարատ քաղաքի բարգավաճման, որպեսզի մեր արարատցին ապրի ավելի սիրուն, լուսավոր քաղաքում, մեր արարատցիների համար եմ քվեարկել՛՛,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն:  Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր համայնքի ղեկավարի  արտահերթ ընտրություններ են:  Թեկնածուները […]

Բարոյալքող սադրանքը, թե Հայաստանի քաղաքացիների 86-87 տոկոսը երազում են ՄՄ-ին անդամակցելու մասին, փոշիացվեց…

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-յան իր էջում հայտնել է. ՛՛Երեկոյեան մերոնք մուտքագրեցին նախնական արդիւնքները եւ արդէն զգալի վերլուծութիւններ անելու հնարաւորութիւն կայ։ Ամենակարեւորը․ բարոյալքող սադրանքը, թէ Հայաստանի քաղաքացիների 86-87 տոկոսը երազում են ՄՄ-ին անդամակցելու մասին, փոշիացուեց։ Սա բաւարար չպէտք է համարել, այլ միայն սկիզբ։ Համոզուած եմ, վերջնական արդիւնքներին սպասում են շատերը։ Արդէն ասուլիսների են հրաւիրում։ Վաղը մերոնք լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի