20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Բարոյալքող սադրանքը, թե Հայաստանի քաղաքացիների 86-87 տոկոսը երազում են ՄՄ-ին անդամակցելու մասին, փոշիացվեց…

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-յան իր էջում հայտնել է.

՛՛Երեկոյեան մերոնք մուտքագրեցին նախնական արդիւնքները եւ արդէն զգալի վերլուծութիւններ անելու հնարաւորութիւն կայ։ Ամենակարեւորը․ բարոյալքող սադրանքը, թէ Հայաստանի քաղաքացիների 86-87 տոկոսը երազում են ՄՄ-ին անդամակցելու մասին, փոշիացուեց։ 
Սա բաւարար չպէտք է համարել, այլ միայն սկիզբ։ Համոզուած եմ, վերջնական արդիւնքներին սպասում են շատերը։ Արդէն ասուլիսների են հրաւիրում։ 
Վաղը մերոնք լինելու են Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի բնակավայրերում եւ Երեւանի որոշ հատուածներում։ Անսպասելի շատ են ՈՉ ՄԷԿԻՆ ՉՄԻԱՆԱԼՈՒ կողմնաւկիցները ( 24.50֊֊֊֊%) եւ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՈՂՆԵՐԸ(23,90%)։ Ի օգուտ ՄՄ-ի այս օրերին իրականացուող միակողմանի ու անբարոյ քարոչութեան, իշխանութիւններից ու օլիգարխներից վախի պայմաններում այս քաղաքացիների ՛՛չկողմնորոշուել՛՛ արդէն ՄՄ-ն վճռականօրէն մերժելու է հաւասարազոր։ 
ՄՄ-ի օգտին տրամադրուածները 4-րդ տեղում են՝ 23.90 ֊%։ Առաջին հորիզոնականում ԵՄ-ին միանալու կողմնակիցներն են` 30. 28 %։ 
Հրապարակաւ յայտարարել եմ՝ ով կկասկածի այս արդիւնքներին, թող գայ եւ մասնակցի հրապարակաւ իրականացուող աշխատանքներին։ 
Առայժմ այսքանը՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ