17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանուն Արարատի բարգավաճման /վիդեո/

Իր քաղաքացիական պարտքը քիչ առաջ կատարեց նաև Արարատի քաղաքապետի թեկնածու Սամվել Բարսեղյանը: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ: 

՛՛Քվեարկեցի Արարատ քաղաքի բարգավաճման, որպեսզի մեր արարատցին ապրի ավելի սիրուն, լուսավոր քաղաքում, մեր արարատցիների համար եմ քվեարկել՛՛,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն: 

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր համայնքի ղեկավարի  արտահերթ ընտրություններ են: 

Թեկնածուները երկուսն են` ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանը եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ