13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքապետին դիտարկեցին փոքրերը

Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի “Իրազեկ դպրոցական” խմբակի հերթական միջոցառումը, որն անցկացվեց նոյեմբերի 8-ին,  նվիրված էր Տեղական ինքնակառավարման օրվան եւ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի պաշտոնավարման մեկ տարվան: Միջոցառման ընթացքում խմբակի սաները հատվածներ ներկայացրին ՀՀ Սահմանադրությունից, Ընտրական օրենսգրքից` իրենց գիտելիքները ցուցադրելով ՏԻՄ-երի դերի ու նշանակության, դրանց հիմնական գործառույթների, նաեւ` ընտրական գործընթացների մասին:

Անդրադառնալով քաղաքապետի մեկ տարվա գործունեությանը, երեխաները նշեցին, որ կատարված աշխատանքները որոշակիորեն փոխել են քաղաքի դեմքը, մասնավորապես, աչք են շոյում հիմնանորոգված մայթերն ու քաղաքապետարանի հարակից այգին, այնտեղ տեղադրված նոր ու գեղեցիկ լույսերն ու նստարանները, ժամանակակից լուծումներով բարեկարգված Ա.Մանուկյան փողոցի թիվ 1 շենքի միջանցիք հատվածները եւ այլն:

“Հաճելի է ներկա գտնվել նման միջոցառման, որի ընթացքում համոզվում ես, որ մեր երեխաները պատկերացում ունեն, թե ինչ է իրենից ներկայացնում ՏԻՄ-ը, ինչ գործառույթներ ու առաքելություն ունի այն” – ասաց քաղաքապետի խորհրդական Արմեն Սարգսյանը:  Խմբավար Ռամելա Հակոբյանի խոսքով, առաջին անգամն է, որ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գործում է նման ուղղվածության խմբակ:

“Երեխաները շատ սիրով են հաճախում խմբակի դասերին, նրանց, իրոք, հետաքրքրում են կառավարման ու ընտրական գործընթացները, այսինք այն, ինչ անում են մեծերը, որի շարունակողները իրենք պետք է լինեն”, – ասաց խմբավարը:

Ի դեպ, երեխաների կարգախոսն է “Մենք մեծ ենք”  եւ ըստ խմբավարի, նման գիտելիքները վաղ տարիքից ստանալը կօգնի քաղաքացիական ճիշտ հասարակության զարգացմանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ