Ֆիննախարարը ստում է. Հրանտ Բագրատյան
“Ֆինանսների նախարարը բացարձակապես ստում է, թե 2014 թ-ի բյուջեում եկամուտների մասին տեքստ կա: Հիմնական վեճն այն է, որ Ազգային ժողովը հաստատում է, հիմնականում, ծախսերը: Կարող եք բացել բյուջեի մասին օրենքն ու դրան կից հավելվածները, 989 էջի մեջ կա 6 տող բյուջեի մասին: Իրենք ասում են` բյուջետային փաթեթ: Ազգային ժողովը փաթեթ չի ընդունում, ԱԺ-ն ընդունում է օրենք: Փաստորեն` օրենքով բյուջեի եկամուտները չեն հաստատվում: Այո՛, գոյություն ունի 3800 էջ փաստաթուղթ, բայց արդեն տասնքանիերորդ տարին է, որ Սահմանդրությունը խախտվում է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ներկայիս կառավարությունը միայն մի հանցագործություն չի, որ արել է: Մյուսն այն է, որ բյուջեն հաստատվում է առանց տեղական ինքնակառավարման մարմինների:
Նախատեսվող բյուջեով Սահմանադրությամբ սահմանված բյուջետային հատկացումներ չեն տրվելու ՏԻՄ-երին: Նա վկայակոչեց նաեւ ՏԻՄ-երի մասին օրենքը, ըստ որի եկամտահարկի եւ շահութահարկի մի մասը պետք է հատկացվի ՏԻՄ-երին, ինչն էլ, նրա խոսքով, բյուջեով չի նախատեսվում:
Հրանտ Բագրատյանը համոզված է, որ կառավարությունը չի կարող այս տարվա համար ապահովել 5% տնտեսական աճ, քանի որ, ըստ նրա, համախառն կուտակումը կազմում է 23-21%: Հայաստանի տնտեսական աճը, Բագրատյանի պնդմամբ` իրականում մոտ 2,5% է: