07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2013

Սեյրան Օհանյանը մեկնել է Հունաստան

Նոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի եւ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […]

Մխիթարյանը ամբողջովին չի փոխարինել Գյոտցեին

Այս շաբաթ Գերմանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում կկայանա ողջ մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը: Դորտմունդում տեղի ՛՛Բորուսիան՛՛ կխաղա Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ հետ: Խաղից առաջ բունդեսլիգայի պաշտոնական կայքը համեմատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանին եւ ՛՛Բորուսիայից՛՛ ՛՛Բավարիա՛՛ տեղափախված Մարիո Գյոտցեին:՛՛Ճիշտ է, Մխիթարյանը հիմա բոլորին հայտնի է, բայց նա դեռեւս ամբողջովին չի կարողացել փոխարինել Գյոտցեին: Մխիթարյանը հիմնական […]

Մանչուկներին չեն պատրաստվում բացատրել

՛՛Եթե ինչ-որ մարդիկ կամ մանչուկներ մտածում են, որ պետք է գնան ու իրենց տներում բացատրեն, այդպես չէ’’,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Կուտակային կենսաթոշակային համակարգի ընդդիմախոսների պահանջները: Սահակյանը հավաստիացրեց, որ բոլորն էլ տեղեկացված են եղել այդ համակարգի մասին, եթե տեղյակ չլինեին, ապա չէին հավաքվի` բողոքի ցույց անելու: ‘’Այլ բան է, որ […]

Սկսել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահաի կայքը:  

Ինչ ակնկալել

՛՛Առանձնապես ակնկալիքներ, անկեղծ ասած, չունեմ, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ կարելի է ակնկալել այսօր կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Հովհաննիսյանը նշեց, որ վերլուծելով ադրբեջանական պաշտոնյաների՝ նորանշանակ ՊՆ-ի, կառավարության, պատգամավորների և հենց նախագահի վերջին հայտարարությունները՝ հույս […]

Մեր հորեղբոր տղերքը չեն

 ՛՛Պետք չէ հավատացնել ժողովրդին, որ Մաքսյաին միությունը մեր ամենակարևորագույն երազանքն  է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ Հայաստանին որևէ մեկը ոչ Մաքսային միությունէ  հրավիրել, ոչ էլ Եվրոպա, սակայն Հայաստանն իր շահաբաժինը տեսել է ու որոշել է անդամակցել Մաքսային միությանը:  ՛՛Մենք շահ ենք տեսնում, ու ուզում ենք հասկանալ ինչպիսին է […]

ԼՂ հակամարտության հարցում Թուրքիան եւ ԱՄՆ-ը նույն տեսակետն ունեն. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ ասել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միեւնույն տեսակետն ունեն, տեղեկացնում է Trend-ը: Նա նշել է նաեւ, որ իրենք հուսով են, որ ԼՂ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի, եւ Կովկասում կվերականգնվի կայունությունը:

Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը

Վարշավայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում չնայած Հայաստանը մնաց առանց մեդալների, բայց մեր հայ շախմատիստներից երկուսը նվաճեցին անհատական մեդալներ: Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակի վգրա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ կանանց պայքարում երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը արժանացավ արծաթե մեդալի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի