18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մխիթարյանը ամբողջովին չի փոխարինել Գյոտցեին

Այս շաբաթ Գերմանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում կկայանա ողջ մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը: Դորտմունդում տեղի ՛՛Բորուսիան՛՛ կխաղա Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ հետ: Խաղից առաջ բունդեսլիգայի պաշտոնական կայքը համեմատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանին եւ ՛՛Բորուսիայից՛՛ ՛՛Բավարիա՛՛ տեղափախված Մարիո Գյոտցեին:
՛՛Ճիշտ է, Մխիթարյանը հիմա բոլորին հայտնի է, բայց նա դեռեւս ամբողջովին չի կարողացել փոխարինել Գյոտցեին: Մխիթարյանը հիմնական կազմի խաղացող է, բայց նա ոչ միշտ է կայուն խաղ ցուցադրում ուժեղ թիմերի դեմ խաղում: Հենրիխը լավ խաղաց ՛՛Շալկեի՛՛, ՛՛Համբուրգի՛՛, ՛՛Շտուտգարտի՛՛ դեմ, բայց չտպավորեց ՛՛Վոլֆսբուրգի՛՛ եւ ՛՛Արսենալի՛՛ դեմ պատասխան խաղում:
Գյոտցեն Մխիթարյանից արդյունավետ է գործում: Նա հինգ փորձից է գրավում մրցակցի դարպասը, իսկ Մխիթարյանը ութ:
Գերմանացին վառ խաղ է ցուցադրում, իսկ Մխիթարյանը ավելի արագ է եւ դիմացկուն: Այս շաբաթ առաջին անգամ մենք կտեսնենք Մխիթարյան – Գյոտցե դիմակայությունը՛՛,- գրում է Bundesliga.com-ը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ