Ինչ ակնկալել

՛՛Առանձնապես ակնկալիքներ, անկեղծ ասած, չունեմ, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ կարելի է ակնկալել այսօր կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Հովհաննիսյանը նշեց, որ վերլուծելով ադրբեջանական պաշտոնյաների՝ նորանշանակ ՊՆ-ի, կառավարության, պատգամավորների և հենց նախագահի վերջին հայտարարությունները՝ հույս չենք ունենում, որ որևէ առաջընթաց լինելու է: ՛՛Վերջին հայտարարություններն արդյոք տալի՞ս են մեզ հույս, որ նրանց մոտեցման մեջ ինչ-որ բան է փոխվել, նրանք ավելի զիջող, ռեալիստ ու շրջահայց են դարձել, ես չեմ տեսնում նման բան: Այնպես որ, իհարկե, բարձր գնահատելով այդ հանդիպումը և կարևորելով այդպիսի հանդիպումները, որոնք ի վերջո կիսաբաց են թողնում դեպի խաղաղություն տանող դուռը, այնուամենայինվ կոնկրետ այս հանդիպումից, ես կոնկրետ ակնկալիքներ չունեմ՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը