07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2013

ԲՀԿ-ին Աշոտյանը ոչ է ասել. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ, ի լուր Facebook-ի եւ ի լուր աշ­խարհի, տեղեկացրեց, որ կրթության ոլորտում սոցիալական տարբեր խմբերի համար բարձ­րագույն կրթության մատչելիության եւ հասանե­լիության ապահովման, սոցիալական խոցելի խմբերին կրթությունը եւ ֆինանսական աջակ­ցությունն առավել հասցեական դարձնելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով վճա­րովի ուսուցման համակարգում խոցելի խմբերի աջակցության անհրաժեշտությունը ԱԺ պատգամավոր Սամվել […]

Ճարտարապետները կանգնեցրին փոխքաղաքապետին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ շաբաթ օրը Հայաստանի ճարտարապետների միության 18-րդ համագումա­րին ճարտարապետները եւ Երեւանի փոխքաղաքա­պետ Կամո Արեյանը հո­տնկայս, մեկ րոպե լռու­թյամբ հարգելեն “Փակ շուկայի” եւ մյուս “կործան­ված” շենքերի հիշատակը: Այս առաջարկի հեղինակը եղել է ճարտարապետ­ների միության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով “Փակ շուկայի” հետ հիշատակել է “Սեւան” հյու­րանոցի, Երիտասարդական պալատի եւ կրկեսի շենքերը: Տարբեր ճարտարապետներ […]

Տիգրան Կարապետիչը՝ Տիգրան Հեղափոխական. Իրավունք

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը “Իրավունք”-ի հետ զրույցում ասել է, որ չի լքել քաղաքական դաշտը: –Դուք ժամանակին հայտարարել էինք, որ լքում եք քաղաքական արենան, կվերադառնա՞ք արդյոք նորից: -Ես չէի էլ լքել այն: Ես չեմ հայտարարել նման բան: –Իսկ պատրա՞ստ եք հեղափոխություն կատարել, ինչն այսօր կարծես մոդայիկ է դարձել: -Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ես կլինեմ առաջին […]

Ասոցացման համաձայնագիրը սպառնում էր Հայաստանի անկախությանը .168 ժամ

 Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին “168 ժամ”-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեսակետներին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի իր անկախությունը: Ըստ Լեոնիդ Սլուցկիի՝ սուվերենության կորստին սպառնում է ոչ թե ՄՄ-ն, այլ Ասոցացման համաձայնագիրը, որը նոյեմբերին Վիլնյուսում պատրաստվում էր նախաստորագրել Հայաստանը։  Նա նշեց, որ […]

Տեսնում եք ինչ երկիր եմ սարքել՝ հանդիպել են ՛՛Արարատ հայաթում՛՛. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի, որս անելուն զուգընթաց, “երիտթոշակառու” երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենեւին չի կորցրել նաեւ հումորի իր զգացողությունը: Մոսկվայում հայտնված մեր միջին խավի ներկայացուցիչներից մեկին “Արարատ հայաթում” հանդիպել-ողջագուրվելուց հետո Քոչարյանը զարմացած հարցրել է. “Դո՞ւ ըստեղ ինչ ես անում, գործերո՞վ, բա տեսնո՜ւմ ես, Հայաստանն ինչ երկիր եմ սարքել, կարում եք գաք, “Արարատ հայաթի” նման պրեստիժնի հյուրանոցում մնաք”:

Զորի Բալայանը “տանի՞ք”. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերջերս 45 մլն դրամի չափով տուգանված “Երեքնուկ”, “Սեար գրուպ” եւ “Ամարաս-Յուս” ընկերությունների տնօրեն Յուրա Ադյանի “տանիքը” ոչ անհայտ Զորի Բալայանն է։ Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ 45 մլն դրամ տուգանքը, Զ. Բալայանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջոցով փորձել է միջնորդել, որպեսզի Հայաստանում Ադյանի պատիժը փոքր-ինչ մեղմացվի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի