07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2013

Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:             «Ուրախ եմ հանդիպման և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Մենք կարևորում ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել», – նշել է […]

Թուրքիան ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու

Ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել վաշինգտոնյան Բրուքինգս ինստիտուտում, որտեղ ասել է, որ արտաքին քաղաքական ռազմավարությունում Թուրքիան նախապատվություն է տալիս  ոչ թե “բարեկամ-թշնամի”, այլ “բարեկամ-պոտենցիալ բարեկամ” մոտեցմանը: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից` Դավութօղլուն ասել է, որ գործնթացը դեռեւս շարունակվում է, փոխանցում է ermenihaber.am-ը: Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ունի 3 […]

80 մարմնավաճառ հայ եւ վրացի պաշտոնյաների համար. Известия

Ռուսական Известия   թերթը գրել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած պատվիրակությունները պետական միջոցների հաշվին որոշել էին հանդիպումներ կազմակերպել մարմնավաճառների հետ:  Դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2010 թվականին` Լիսաբոնում: Թերթը գրում է, որ Սահակաշվիլիի գլխավորած պատվիրակությունը բյուջեի հաշվին հրավիրել է 80 մարմնավաճառների: Հետաքրքիր է, որ ըստ Известия-ի,  հայ պաշտոնյաներին նույնպես հրավիրած են եղել մարմնավաճառների հետ նշելու ՆԱՏՕ-ի […]

Սպասվում է փոփոխական եղանակ

 Նոյեմբերի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քամին` արևելյան 3-8 մ/վրկ:   Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:    

Խեցգետինը գուշակությամբ կզբաղվի

Հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի կունենա 2014թ. մայիս ամսին Մինսկում, գիգանտ խեցգետինը կզբաղվի խաղերի ելքերը գուշակելով:Խեցգետնի անումը Պետրովիչ է: Թե նա ինչ մեթոդով է գուշակությամբ զբաղվելու, գաղտնի է պահվում:Այս ճանապարհով կազմակերպիչները փորձում են հետաքրքրություն առաջացնել հասարակության շրջանում: Խեցգետնին Մինսկ են բերել Բարենցի ծովից՝ Նորվեգիայի ափերից: Բելառուսում սա առաջին դեպքը չէ, երբ կենդանին գուշակությամբ է […]

Եթե մտածենք, որ Ալիևը պատրաստ է ասի` Ղարաբաղը ճանաչում ենք այդպիսի բան չի կարող լինել’’

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ պիտի դրական գնահատել այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են: ‘’Այդ հանդիպումները նաև հետևանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն առաջին պլան մղվի’’,-ասուլիսում ասաց Սահակյանը: Սակայն նա շեշտեց, թե չպետք է սին հույսեր ունենալ, որ այս հանդիպումը ինչ-որ կոնկրետ արդյունքի […]

Տիգրան Սարգսյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ […]

ՄԻՊ-ը քննադատում է ՊԵԿ-ին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ: Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն և ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի