05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Եթե մտածենք, որ Ալիևը պատրաստ է ասի` Ղարաբաղը ճանաչում ենք այդպիսի բան չի կարող լինել’’

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ պիտի դրական գնահատել այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են:

‘’Այդ հանդիպումները նաև հետևանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն առաջին պլան մղվի’’,-ասուլիսում ասաց Սահակյանը: Սակայն նա շեշտեց, թե չպետք է սին հույսեր ունենալ, որ այս հանդիպումը ինչ-որ կոնկրետ արդյունքի է հասնելու: ‘’Եթե մտածենք, որ Ալիևը պատրաստ է իր գործողությունների հետևանքով գա, ասի` ‘’Ղարաբաղը ճանաչում ենք որպես պետություն’’, այդպիսի բան չի կարող լինել’’:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ բանակցային գործընթացները շարունակվելու են և հույս ունեն, որ տեղաշարժեր կլինեն այդ գործընթացներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ