15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիան ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու

Ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել վաշինգտոնյան Բրուքինգս ինստիտուտում, որտեղ ասել է, որ արտաքին քաղաքական ռազմավարությունում Թուրքիան նախապատվություն է տալիս  ոչ թե “բարեկամ-թշնամի”, այլ “բարեկամ-պոտենցիալ բարեկամ” մոտեցմանը: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից` Դավութօղլուն ասել է, որ գործնթացը դեռեւս շարունակվում է, փոխանցում է ermenihaber.am-ը:

Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ունի 3 կողմ` երկու երկրների միմյանց նկատմամբ հարգալից հարեւաններ լինելը, Թուրքիայի եւ աշխարհի բոլոր հայերի, այդ թվում եւ Սփյուռքի հետ պատմական հարցերի կարգավորում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատում:

Դավութօղլուն ասել է, որ եթե այս երեք կարեւոր կետերը միասին լուծվեն, գործընթացը կհաջողվի: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան  Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեծ ցանկություն ունի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ