18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ին Աշոտյանը ոչ է ասել. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ, ի լուր Facebook-ի եւ ի լուր աշ­խարհի, տեղեկացրեց, որ կրթության ոլորտում սոցիալական տարբեր խմբերի համար բարձ­րագույն կրթության մատչելիության եւ հասանե­լիության ապահովման, սոցիալական խոցելի խմբերին կրթությունը եւ ֆինանսական աջակ­ցությունն առավել հասցեական դարձնելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով վճա­րովի ուսուցման համակարգում խոցելի խմբերի աջակցության անհրաժեշտությունը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը “Ալեքսանյան” բարեգործական հիմնադրամի անունից գրա­վոր դիմել է ԿԳ նախարարություն սոցիալապես խոցելի խմբերում գտնվող, բարձր առաջադի­մություն եւ հասարակական ակտիվություն ցու­ցաբերած 100 ուսանողի 200 հազարական դրա­մի չափով ուսման վարձի փոխհատուցում տրա­մադրելու համար: Նախարարությունն էլ տվել է իր համաձայնությունը:

Թերթի տեղեկություններով, երբ արդեն պարզ է դարձել, որ Սամվել Ալեքսանյանն ուզում է աջակցել ուսանողներին, ԲՀԿ-ն նույնպես ակ­տիվորեն գործի է անցել:

Մասնավորապես, դի­մել է մի քանի պետական բուհերի եւ հայտնել մի շարք ուսանողների ուսման վարձերը վճարելու իր պատրաստակամությունը, սակայն բոլոր տեղերից մերժում է ստացել:

Բուհերը նախընտ­րել են ՀՀԿ-ական աջակցությունը, ինչը նույնիսկ բուռն վիճաբանության պատճառ է դարձել: ԲՀԿ-ն այնքան է ազդվել ստացած մերժումնե­րից, որ անգամ հրապարակավ է տրտնջում այդ մասին: Շաբաթ օրը Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ԲՀԿ- ական պատգամավոր Վահե էնֆիաջյանը խո­սում էր այն մասին, որ պետական բուհերի ղեկավարները խոչընդոտներ են ստեղծում ԲՀԿ-ի ծրագրերի իրականացման համար:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ