20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր հորեղբոր տղերքը չեն

 ՛՛Պետք չէ հավատացնել ժողովրդին, որ Մաքսյաին միությունը մեր ամենակարևորագույն երազանքն  է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ Հայաստանին որևէ մեկը ոչ Մաքսային միությունէ  հրավիրել, ոչ էլ Եվրոպա, սակայն Հայաստանն իր շահաբաժինը տեսել է ու որոշել է անդամակցել Մաքսային միությանը: 

՛՛Մենք շահ ենք տեսնում, ու ուզում ենք հասկանալ ինչպիսին է լինելու մեր շահը, մեզ հավատացնում են, որ ձեռ է տալիս: Սակայն մենք ուրախացած երազ տեսնելու հասարակություն ու իշխանություն չենք: Եթե շահ տեսած չլինեինք, մեզ ոչ մեկը չէր էլ խնդրում գնալ՛՛,-բացատրեց Սահակյանը: 

Դիտարկմանը, թե Բելառուսիան ու Ղազաղստանը կարծես թե դեմ են մեր անդամակցությանը, պատգամավորն արձագանքեց. ՛՛Մեր հորեղբոր տղերքը չեն չէ՞… կարող են Ադրբեջանին շատ սիրել, մեզ՝ քիչ, ուզում են՝ որևէ մեկի հետ իրենց հարաբերությունները լավ լինեն, իրենք հայտարարում են, մենք էլ հակառակն ենք հայտարարում, ի՞նչ է եղել որ՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը Եվրասիական միության հիմնադիրներից կլինի, ինչի մասին երեկ խոսել են ՌԴ և ՀՀ ԱԳՆ-երը, ապա Սահակյանն ասաց. ՛՛Հազիվ մի անգամ բախտներս բերեց՛՛: Դիտարկմանը, թե այս անգամ հաղթանակը բարոյական չի, նա նշեց. ՛՛Մենք Վարդան Մամիկոնյանը չենք, մենք բարոյական հաղթանակների հետևից գնացող չենք՛՛:

 Սահակյանը նաև շահեկան է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: 

՛՛Այցն իր բնույթով բավական շահեկան է Հայաստանի համար՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ