28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը. Բ. Նավասարդյան

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ իր կարծիքով Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: Նա նշեց, որ դրա համար մի քանի պատճառներ կան:

“Դրանցից մեկը այն է, որ Մաքսային միությունը չկայացած կառույց է, այստեղ կան շատ հակասություններ, չլուծված հարցեր, եւ հետո ՄՄ-ի անդամ ոչ մի երկիր գոհ չէ ստեղծված իրավիճակից”,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վիլնյուսյան գագաթնաժողովում ԵՄ-ն Հայաստանի հետ որեւէ բան կստորագրի, թե ոչ, բանախոսն ասաց, որ բացի Ասոցացման համաձայնագրից, ցանկացած փաստաթուղթ կկրի դեկլարատիվ բնույթ: Նրա կարծիքով` այսօր Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով, բայց դա տեղի է ունենում անհավասար պայմաններում:

“Մենք գտնվում ենք ինքնիշխանության զիջման անվերահսկելի գործընթացում: Մեզանից կախված չէ այն, թե ինչն ենք զիջում, ինչը՝ ոչ: Մեզ թելադրում են, թե ինչ պետք է զիջենք: Մեղքը Ռուսաստանինը չէ, նա անում է այն, ինչ բխում է իր շահերից”,- նշեց Բորիս Նավասարդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ