08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քուվեյթի դեսպանը քաղաքապետարանոււմ էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ:

Ողջունելով հյուրին եւ ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երեւանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարեւորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երեւան:

“Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի։ Երեւանն այսօր  փոխշահավետ գործակցության համար լայն հնարավորություններ է ընձեռում իր գործընկեր քաղաքներին: Մենք պատրաստ ենք ներկայացնելու եւ քննարկելու տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր, այդ թվում նաեւ ներդրումային ծրագրերի առաջարկներ”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

“Մեր երկկողմ համագործակցությունը համարում եմ կարեւոր եւ սպասված: Երեւանն օրեցօր զարգացող քաղաք է, եւ մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ փոխայցերը կնպաստեն այդ գործընթացի զարգացմանն ու հետագա ընդլայնմանը”,-նկատել է դեսպանը:

Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով դեսպանի դերն ու համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, վստահություն է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Քուվեյթի դեսպանության միջեւ համագործակցությունը կշարունակվի եւ էլ ավելի կզարգանա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Էլ-Քուվեյթի նահանգապետի այցի հետ կապված հարցեր։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ