02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2013

Արտագաղթի, աղքատության եւ խրախճանքի բյուջե. Փոստանջյան

Ազգային ժողովի “Ժառանգություն ” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եկող տարվա բյուջեն արտագաղթի, աղքատության եւ որոշ մարդկանց համար խրախճանքի բյուջե որակեց: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Հինգ բալանոց համակարգով նա 2014թ. պետբյուջեի նախագիծը ՛՛զրո՛՛ գնահատեց: Ըստ Փոստանջյանի,  զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, ինչն այդքան շահարկեցին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, եթե նույնիսկ տասը տոկոսով բարձրանա, միջինը կազմելու է հարյուր […]

Ի՞նչ է անելու Հայաստանը

՛՛Ամերիկային Եվրոպան միշտ պետք է նայի բաց աչքերով և ոչ մի առիթ չտա մեղադրանքի և ճնշման: Ամերիկան ուժեղանում է օրեցօր: Նա կվերածվի հսկայական ուժի, և կգա ժամանակը, երբ Եվրոպայի առջև, որի հետ հաղորդակցվելը ավելի կհեշտանա նոր հայտնագործությունների շնորհիվ, նա կկամենա իր խոսքն ասել մեր գործերի վերաբերյալ և դրանց վրա կդնի իր թաթը: Քաղաքական զգուշությունը այդ […]

Նահանջելու տեղ չունենք. նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ: Ղարաբաղյան խնդիրը դամոկլյան սրի նման այսօր կախված է մեր խաղաղության ու անվտանգության գլխին: Բոլորիս համար պարզ է ու հասկանալի, որ մեր որդեգրած քաղաքական դիրքորոշումը երբեք չի հասցնի հարցի վերջնական լուծման: Այն կմնա մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև կպայթի նոր պատերազմ: Այն ժամանակ ռազմական նժարը ինչպիսի հաջողություն կբերի և հետևանքներ կունենա մեզ համար… : Մեր հայտարարություններով, Ադրբեջանի ”ապակառուցողական դիրքորոշում” […]

Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ […]

Էլիտար հարսանիք. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ այսօր “Ֆլորենս” ռեստորանում կայանալու է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը: Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներն են: “Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասաց. “Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում: Գալիս, լավ էլ քեֆ է անում”: Հրավիրված են նաեւ […]

Նախարարը շռայլում է պետական միջոցները. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանի ղեկավարած ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միայն 872 հազար դրամ կամ մոտ երկու հազար դոլար է ծախսել նախարարությունը վերակահավորելու համար։  Թերթի  տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ քաղաքաշինության նախարարությունը միայն մեկ աթոռի համար վճարել է 30 հազար դրամ, իսկ ղեկավարի բազկաթոռի համար՝ 58 հազար դրամ։ “Այս նախարարության պահարաններն արժեն 170 հազար […]

Եղանակը Հայաստանում շարունակում է անակնկալներ մատուցել

Եղանակը Հայաստանում: Այս գիշեր և նոյեմբերի 15-ին մեր տարածքում կրկին ամպամած եղանակ կլինի, սակայն գիշերն ու առավոտյան դեռ կդիտվի առանց տեղումների եղանակ: Օրվա 2-րդ կեսին առանձին վայրերում, առավելապես` արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, ուշ երեկոյան հավանական է ձյուն: Սյունիքում և Արցախում երեկոյան և լույս 16-ի գիշերը հնարավոր են ինտենսիվ տեղումներ: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու […]

Արդարադատության նախարարը կծեծի՞ լրագրողին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, տեսնելով մոտեցող լրագրողներին, միանգամից հայտարարեց. “Միայն մեկ հարց”։ “Լրագրողների հարցին՝ Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է, նախարարը բերեց երկու օրինակ. Իրավաբանական անձի գրանցումը պարզեցվել է, ծննդականն էլ կարելի է ստանալ առցանց, ու հայտարարեց՝ “Կարծում եմ նվազել է”։ -Բա որ կոռուպցիան նվազել է, ինչու մարդիկ […]

“Իշխանությունն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են”. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ թերթի հարցին՝ ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ ամերիկյան գործարար պարբերական “Ֆորբսի” կատարած “Աշխարհի 10 վատագույն տնտեսությունները” ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը կրկին հայտնվել է վատագույնների տասնյակում, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանել է. “Դա Հայաստանի արժանի տեղն է, եւ ես զարմացած եմ, որ նման օբյեկտիվ գնահատական են տվել։ Երբ դիտարկում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի