04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արդարադատության նախարարը կծեծի՞ լրագրողին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, տեսնելով մոտեցող լրագրողներին, միանգամից հայտարարեց. “Միայն մեկ հարց”։

“Լրագրողների հարցին՝ Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է, նախարարը բերեց երկու օրինակ. Իրավաբանական անձի գրանցումը պարզեցվել է, ծննդականն էլ կարելի է ստանալ առցանց, ու հայտարարեց՝ “Կարծում եմ նվազել է”։

-Բա որ կոռուպցիան նվազել է, ինչու մարդիկ դա չեն նկատում։ Հոռետե՞ս են, թե՞ Ձեր վատն են ուզում…

-Չեն նկատում, որովհետեւ մենք լրագրության, նաեւ լրագրության…

-Գաղջ մթնոլորտ ենք ստեղծում, չէ՞։

-Չէ… դուք ասացիք։ Նաեւ այն պատճառով, որ… լրագրությանը պետք է սենսացիա, լրագրությանը պետք են բացասական ինչ-որ բաներ։

-Միայն մե՞ր երկրի լրագրությանն է նման բաներ պետք։

-Հայ ժողովուրդը մի ունիկալ առանձնահատկություն ունի՝ բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրենց։

-Ասենք ճապոնացիներն ուրիշ են, մենք ուրիշ ենք հա՞…

-Շնորհակալություն, ցտեսություն։

-Նժդեհական դառնալուց հետո՞ եք այդ (որ մեր ազգը ունիկալ է-խմբ) եզրակացությանը հանգել։

-Հայկ, վերջը քեզ ծեծելու եմ։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ