02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2013

Վարորդը մի քանի անգամ անցել է իր կողմից վրաերթի ենթարկած կնոջ վրայով /վիդեո/

Վարկուտայի փողոցներից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է BMW X5 ավտոմեքենան վրաերթի ենթարկում մի կնոջ: Կինը ընկնում է, մեքենան կանգնում է, ապա դանդաղ հետ գնալով` անցնում կնոջ վրայով: Դրանից հետո վարորդը փախչում է դեպքի վայրից, գրում է topnews.ru-ն: Ականատեսները վկայել են, որ վարորդը ոչ միայն այդ կնոջն է վրաերթի ենթարկել, այլեւ մի տեղամարդու, […]

Բարձր գնահատական հայ-իտալական համագործակցությանը

Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին:  Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում: Կողմերը կարևորել են նաև մոտ ապագայում ՀՀ ԶՈւ մասնակցության հնարավորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը:    […]

“Դատախազությունը նույնիսկ ջանք չի գործադրում բացահայտելու ստեղծված իրավիճակի իրական մեղավորներին”

Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի պաշտպանը պահանջում է օրենքի դաշտ բերել թալանի բոլոր մասնակիցներին «Արդյոք իմ պաշտպանյալն է այն միակ մեղավոր անձը ով պետք է քրեական  պատասխանատվության  ենթարկվի»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի սնանկության հասցված ընկերության տնօրենի փաստաբան Կարինե Հակոբյանը և պահանջում օրենքի դաշտ բերել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի բոլոր մասնակիցներին:Գործարար Էդմոնդ Խուդյանի […]

Տարոն Մարգարյանը խախտել է Երեւանի ավագանու կանոնակարգը. “Բարեւ Երեւան”

Ավագանու«Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հետևյալ խնդրով. «Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի» 20-րդ կետի համաձայն՝ «Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ  ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից»: Ս.թ. նոյեմբերի 11-ին՝  Ավագանու հերթական նիստից երկու շաբաթ […]

Զարուհին ու Նիկոլը չէին ուտի կալանավորներին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն նոյեմբերի 15-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսեց նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` “Նուբարաշեն” ՔԿՀ կատարած այցին: Նրանց թույլ չէին տվել մտնելու ներս: “Մի բան գիտեմ, որ օրենքը ապահովում է պատգամավորի մուտքը ցանկացած հիմնարկ, եթե դրանք օպերատիվ գործողությունների հետ կապված չեն: Թե այդ պահին ճիշտ են […]

Անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը

Շվեյցարիայի Համադաշնությունում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև 2014թ. ԵԱՀԿ-ում նախագահություն ստանձնող […]

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը

Երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով  հերքել է  Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը: Եվրոպայի Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար  Յոզեֆ Զիգելեի  հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.  «Ի պատասխան կայքի հոդվածին Եվրոպական Օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե  պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է […]

Նաիրա Զոհրաբյանը լիդեր էր դարձել /վիդեո/

Ազգային ժողովի չկայացած արտահերթ նիստից հետո ընդդիմադիր պատգամավորները մնացին դահլիճում: ԲՀԿ խմբակացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “լիդեր “  էր դարձել եւ քննարկում էր սկսել: Ավելի ուշ պարզվեց, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային պատգամավորները քննարկում են համատեղ հայտարարության տեքստը: Չի բացառվում, որ նրանք կրկին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն ներկայացնեն: Հիշեցնենք, որ նիստում պիտի քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի […]

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Օրակարգում կլինեն տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր: Էրդողանին կուղեկցեն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ովքեր կմասնակցեն ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակով 4-րդ հանդիպմանը: Ծրագրվում է նաև Էրդողանի առանձին հանդիպումը Ռուսաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի