02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2013

Սերժը Սարգսյանն ու Արտակ Բուդաղյանը հանդիպել են. Ժամանակ

Արցախում գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, հաստատելով հանդիպման փաստը, երեկ “Ժամանակին” ասաց, որ հան­դիպման մասին դեռ ոչինչ չգի­տի: “Ես գիտեմ, որ պետական մակարդակի հանդիպում է, զո­րավարժություն պետք է լիներ, իսկ թե արդյո՞ք խոսել են, որեւէ տեղեկատվություն չունեմ”, – ասաց է. Բուդաղյանը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ընկեր Վահանը կոտրեց մեջքը. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի,  ՀՅԴ շարքերը ահավոր դժգոհ են ՀՅԴ վերնախավում տիրող կարգ ու բարքերից: Ընկեր Հրայրի հյուպատոս դառնալը, որին վերջինս սպասում էր արդեն վեց ամիս, մեկ անգամ եւս ալեկոծել է առանց այն էլ վերջին ընտրություններից ալեկոծ ու դժգոհ ընկեր եւ ընկերուհիների, հատկապես Երեւանի կառույցի “սրտերը”, որոնց այդպես էլ չհաջողվեց “հեղաշրջում”, փոփոխություն կատարել ՀՅԴ վերնախավում, […]

Ֆիննախարարի քարտուղարուհու ամուսինն ու ԱԱԾ-ն. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռեւս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Արթուր Ռուստամյանի եւ Դավիթ Սարգսյանի միջեւ […]

“Դավայ, համը հանեցիր…”՝ ԲՀԿ-ական թեկնածուն լրագրողին. Հրապարակ

Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական պարտված թեկնածուին՝ Սամվել Բարսեղյանին, “Հրապարակ”-ի լրագրողը հարցրել է. չի՞ պատրաստվում, միանալով ՀՀԿ-ականների խորհուրդներին, շնորհավորել հաղթած ՀՀԿ-ական քաղաքապետին եւ նրա հետ միասին աշխատել հանուն Արարատի։ Ի պատասխան՝ նախկին թեկնածուն ասել է. “Ձե՞ռ եք առնում, ես իրան սկի չեմ էլ ճանաչում, մենք իշխանության դեմ ենք հելել, էդ հնարավոր չի”։  Ապա ավելացրել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի