04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆիննախարարի քարտուղարուհու ամուսինն ու ԱԱԾ-ն. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռեւս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։

Արթուր Ռուստամյանի եւ Դավիթ Սարգսյանի միջեւ գործընկերային հարաբերություններ են ձեւավորվել, եւ նրանք մի շարք գործարքներ են իրականացրել միասին։ Այնուհեւտեւ ԱԱԾ-ին հաջողվել է բռնել կառավարության շենք ամեն օր ելումուտ անող հանցագործին եւ պարզել, որ Արթուր Ռուստամյանն իրականում Արթուր Մանուկյանն է։ Վերջինս հիմա ԱԱԾ-ում է, եւ նրա դեմ հարուցված քրեական գործով անցնում է նաեւ այսօրվա ֆինանսների նախարարը։

 Թե ինչ պատմությունների միջով է անցել ֆինանսների նախարարն ու ինչպես են հանցակից ընկերներն իրականացրել մի շարք նախագծեր՝ կներկայացնենք հաջորդիվ։

Թերթի ձեռքի տակ են հայտնվել որոշ վկայություններ, ինչպես նաեւ փաստաթղթեր, որոնք լրջագույն բացահայտումների առիթ կարող են դառնալ հենց Դավիթ Սարգսյանի մասով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ