02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2013

ՀՀԿ ԵԿ-ն երաժշտական իրարանցում էր ստեղծել բուհերում

Նոյեմբերի 15-ին «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։ Կոնսերվատորիայի փողային նվագախումբն ու կատարողները, Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջելով Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, տոնական տրամադրություն էին ստեղծում՝  ուսանողներին շնորհավորելով երիտասարդական տոների առթիվ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը […]

Նիստը չկայացավ /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի արտահերթ նիստը չկայացավ: Հիշեցնենք, որպիտի քննարկվեր “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքը, սակայն քվորում չապահովվեց: Երեք ժամ հետաձգելով նիստը, այդպես էլ ժամը 15-ին պատգամավորները չեկան: Գրանցվեց ընդամենը 50 պատգամավոր: Դիտեք նաեւ տեսանյութը: 

“ԼՂ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի”

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխանցում է Trend գործակալությունը; Նա նշել է, որ իրենք ողջունում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման  մտադրությունը:  նա նշել է նաեւ, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Ինչո՞վ է պայմանավորված հացի սպառման ծավալի կրճատումը/վիդեո/

“Սպառողների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հացի սպառման ծավալի նվազման մասին: “Գաղտնիք չկա, որ տեղի է ունենում նախ և առաջ մեր քաղաքացիների քանակի կրճատում”,-նկատեց Արմեն Պողոսյանը: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Մեղքը իրենցը չէ

Կրթության և գիտության նախարարությունը լրագրողների համար սեմինար է կազմակերպվել ՛՛Թափանցիկությունը և հետևողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքները՛՛ թեմայով: Ներկաներին ողջունեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի՝ նախարարության առջև մի շարք մարտահրավերներ կան: Նախևառաջ համակարգն ակնհայտորեն ունի վերականգնման կարիք ինստիտուցիոնալ մակարդակով:   Այլ խնդիր են այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը քիչ է: ՛՛Հայաստանում մեծ […]

“Ոնց որ կինոյի պավիլիոն լիներ”. Թոքմաջյանը վերլուծեց Շանթի “հեղափոխության” մանրամասները

 Այսօր քանդակագործ Լևոն Թոքմաջյանը  լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ մշակութային արժեքների պահպանմանը և խոսեց հասարակական նոր շարժումների մասին: “Հետամուտ եմ քաղաքական բոլոր գործիչների խոսքին  Շանթ Հարությունյանի վերաբերյալ` մեկն ասում է նրա հոգու ճիչն է, մյուսն ասում է այնքան ազնիվ էր, որ վեր կացավ ու ասաց, թե ուզում է հեղափոխություն անել: Գովազդ էր, թե իրոք հոգու ճիչ […]

Դավթաշենում ջուր չի լինի

            «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4-րդ զանգվածների, Ձորի 1, 2 թաղամասերի, Արտակարգ Իրավիճակների Նախարարության և Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

Ինչու է ուշանում Վահան Հովհաննիսյանի նշանակումը /վիդեո/

Նոյմեբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովին Հայաստանյան պատվիրակության կազմը դեռեւս հայտնի չէ:  Այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ինչ կազմով է Հայաստանը ներկայանալու Վիլնյուս: Փոխնարարից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու է ուշանում ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում դեսպան նշանակումը : Հարցին Քոչարյանը չպատասխանեց: 

Ազգային ժողովի կայքն ամենաթափանցիկն է. Ա. Մելիքյան

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի թափանցիկության մոնիտորինգ: Ուսումնասիրությունները սկսվել են այս տարվա մայիսի 1-ից: Արդյունքները ”Հենարան” մամուլի ակումբում ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք էլ պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: “Առաջին երկու խմբերի համար վարկանիշային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի