Մեղքը իրենցը չէ
Կրթության և գիտության նախարարությունը լրագրողների համար սեմինար է կազմակերպվել ՛՛Թափանցիկությունը և հետևողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքները՛՛ թեմայով:
Ներկաներին ողջունեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի՝ նախարարության առջև մի շարք մարտահրավերներ կան: Նախևառաջ համակարգն ակնհայտորեն ունի վերականգնման կարիք ինստիտուցիոնալ մակարդակով:
Այլ խնդիր են այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը քիչ է: ՛՛Հայաստանում մեծ թիվ են կազմում այն դպրոցները, որտեղ աշակերտական համակազմը շատ փոքր է: Մենք նման դպրոցներում կրթության կազմակերպման նոր ձևերի կիրառման կարիք ունենք՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը փորձում է զերծ մնալ դպրոցների խոշորացումից, բայց մեկ կամ հինգ աշակերտի համար դպրոց պահելը դժվար է և ծախսատար:
Այս խնդիրը լուծվելու համար նախարարությունը մի քանի տարբերակ է մշակել: ՛՛Այդ դպրոցներում բացել նախակրթարաններ, փորձել կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունը, վիրտուալ կամ էլեկտրոնային կրթության հնարավորությոն, որ դասերը լինեն օն-լայն և ծախսատարության առումով ավելի մատչելի լինի, իհարկե, ոչ բոլոր համայնքներում է դա հաջողվել կամ հաջողվելու՛՛: Աշոտյանի խոսքով՝ դա բացասական երևույթ է, որի մեղքը իրենցը չէ:
Հաջորդ խնդիրը աշխատուժի ավելցուկն է, սակայն նախարարությունն անում է ամեն ինչ կրճատումներ չունենալու համար, սակայն ավելի շատ աշխատատեղ, թե կրթության որակ, երկու տարբերակներից նախարարությունը պետք է ընտրի որակը՝ ըստ նախարարի:
Խնդիր է նաև դպրոցների շենքերի վիճակը: Աշոտյանը շեշտեց, որ այդ խխնդիրն ամբողջապես լուծելու համար 1 միլիարդ դոլարին համարժեք գումար է պետք, և դա միայն պետական բյուջեով ապահովել հնարավոր չէ: Այդ պատճառով էլ ԿԳՆ-ը համագործակցում է տարբեր միջազգային կառուցների հետ, և նախատեսվում է, որ այստեղ դպրոց է բացելու Չինաստանը, ինչպես նաև այլ երկրներ: