19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը

Շվեյցարիայի Համադաշնությունում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև 2014թ. ԵԱՀԿ-ում նախագահություն ստանձնող Շվեյցարիայի Համադաշնության գերակայություններին, Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ԱԱԽ Քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության լիազոր նախարար Քրիստիան Կատրինայի, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Իվ Ռոսսիերի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության պահպանմանը, դրան ուղղված քաղաքականությանը, անվտանգության հարցերով երկխոսության մեխանիզմների գործարկմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ