22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Իշխանությունն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են”. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ թերթի հարցին՝ ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ ամերիկյան գործարար պարբերական “Ֆորբսի” կատարած “Աշխարհի 10 վատագույն տնտեսությունները” ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը կրկին հայտնվել է վատագույնների տասնյակում, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանել է.

“Դա Հայաստանի արժանի տեղն է, եւ ես զարմացած եմ, որ նման օբյեկտիվ գնահատական են տվել։ Երբ դիտարկում ենք տարբեր ուսումնասիրություններ, նույն “Doing business”–ը եւ այլն, տեսնում ենք, որ դատական համակարգի, սեփականության, անձի պաշտպանվածության, օրենքի կիրառման, արդարադատության չափանիշներում մենք միշտ եղել ենք ծայրամասերում”։

“Մեր հարցին՝ ինչի՞ արդյունքում ենք նման “արժանի տեղում” հայտնվել, տնտեսագետը պատասխանեց. “Վերջին 10-15 տարվա վարած տնտեսական քաղաքականության, եւ ընդհանրապես՝ վարվող քաղաքականության հետեւանքն է սա, որտեղ հիմնական սկզբունքը եղել է ոչ թե տնտեսություն վարելը, երկիրը կառավարելը, ժողովրդի բարեկեցության ապահովումը, այլ անձնական շահ հետապնդելով հարստանալը, աշխարհում դեռ 5000 տարի առաջ եկած ճշմարտության չկատարելը՝ այն, որ իշխանությունն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են։ Բայց մեզ մոտ բիզնեսն այնքան է խրված կառավարման մեջ, որ տարանջատել հնարավոր չէ. սկսած Սերժ Սարգսյանից՝ պետական բոլոր պաշտոնյաները բիզնեսմեններ են եւ եթե իշխանությունը բիզնեսով է զբաղվում, համոզված եղեք, որ ոչ մի լավ արդյունքի չենք հասնի””,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ