14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Նախարարը շռայլում է պետական միջոցները. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանի ղեկավարած ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միայն 872 հազար դրամ կամ մոտ երկու հազար դոլար է ծախսել նախարարությունը վերակահավորելու համար։  Թերթի  տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ քաղաքաշինության նախարարությունը միայն մեկ աթոռի համար վճարել է 30 հազար դրամ, իսկ ղեկավարի բազկաթոռի համար՝ 58 հազար դրամ։

“Այս նախարարության պահարաններն արժեն 170 հազար եւ 150 հազար դրամ։ Գնել են նաեւ գրասեղան, համակարգչի մոտ նստելու աթոռներ եւ այլն։

Փաստորեն, չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, արդեն անգամ ամենապոպուլիստական ուժի ներկայացուցիչ նախարարն է շռայլում պետական միջոցները։ Հավելենք, որ այս նախարարը համարվում է խոշոր գործարար”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ