02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2013

Աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար. Նախախորհրդարան

Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն  է արել, որ ինքը Նախախորհրդարանի  աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել: Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում  է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում: Քաղաքացի  Արման Արշակյանը որպես Նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ: Առաջին իսկ օրերից […]

Դեմոկրատ քաղաք. Նյու Յորքը նոր քաղաքապետ ունի

Ընտրատեղամասերի նախնական տվյալներով` Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել դեմոկրատ Բիլ դե Բլազիոն: Փորձագետների կարծիքով` նա ընտրողներին իր կողմն է գրավել խոստանալով վերջ դնել ոստիկանական ամենաթողությանը եւ գույքային անհավասարությանը:   Նախնական տեղեկությունների համաձայն` նա ստացել է ընտրողների ձայների 73 տոկոսը, իսկ հանրապետական թեկնածուն`  24 տոկոս, տեղեկացնում է Газета.Ru-ն:

Նախագահը ստորագրել է

ՀՀ նախագահը ղեկավարվելով ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և ՛՛Այլընտրանքային ծառայության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. 2013 թվականի դեկտեմբեր – 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես […]

ՀԱԿ-ը խոստանում է ՛՛արթնանալ քնից՛՛

 ՛՛Նախ իրական ընդդիմությունը երբեք իր ակտիվությունը չի կորցրել, մենք 2007-ից համաժողովրդական շարժում ենք ստեղծել, այս ընթացքում եղել է ակտիվության տարբեր աստիճաններ, 2009-ին, 2012-ին ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ ակտիվ հանրահավաքներ չեն եղել ու դա չի խանգարել, երբ քաղաքական գործընթացները հասունացել են, մենք ունենանք այնպիսի հանրահավաք, ինչպիսին էր 2011-ի մարտի 17-ի հանրահավաքը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ […]

Ամերիկացի համանախագահը ԼՂ խնդրի լուծման հնարավորություն է տեսնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերի­կացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է “Հայկական ժամանակի”-ի մի քանի հարցերին: Պարոն Ուորլիք, նախօրեին Բաքվում Trend գործակալությանը տված հարցազ­րույցում հայտնել էիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավո­րություն եք տեսնում: Կոնկրետ ի՞նչ հնարավորության մասին է խոսքը: Իհարկե դա կապված Է նախագահնե­րից եւ երկու երկրների հասարակությունից: Մենք հուսով ենք, որ երկրների կառավա­րության եւ հասարակության […]

Նոր աղանդը գրոհում է դպրոցներ. բացահայտվել է Պռոշյանի դպրոցից

Աղանդները ներթափանցում են դպրոցներ և հարկավոր է պաշտպանել երեխաներին նմանատիպ շեղումներից: “”Մշակութային լիգա” հասարակական կազմակերպությունը  աղանդավորական գործնեություն է ծավալում դպրոցներում: Ներկա պահին նրանց գործնեությունը ծավալվում է Երևանի և մոտակա բնակավայրերի դպրոցներում: Ամեն ինչ բացահայտվել է Պռոշյան գյուղի դպրոցից: Սակայն վերջիններս փորձեցին ժխտել փաստերը”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՛՛Միացյալ երիտասարդական լիգա՛՛-ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Սևակ […]

Զուրաբյանին հաջողվել է հանդիպել ոստիկանապետի հետ

՛՛Ակնհայտ է, որ այս ռեժիմը երկիրը հասցրել է մի անելանելի վիճակի, որ շատերն այլևս այլ ելք չեն տեսնում, քան ծայրահեղական, ապօրինի միջոցներով փորձել այս երկիրն ազատել: Առաջին հերթին սրա համար պետք է մեղադրել Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով երեկ Շանթ Հարությունյանի նախաձեռնած ՛՛հեղափոխությունից՛՛, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ […]

Հայաստանը պետք է առանց խնդիրների ընդունի իր քաղաքացուն. Թ. Պողոսյան

Սփյուռքում ոչ օրինական կարգավիճակով բնակվող հայերի համար տագնապ առաջացրած  Հետընդունման` Ռեադմիսիայի համաձայնագիրը փաստաթուղթ է, որը պարտավորեցնում է երկրին ընդունել մեր քաղաքացուն, որը այլ երկրում ոչ իրավական կարգավիճակ ունի: Հայաստանը պարտավորվում է իր քաղաքացուն հետ ընդունել առանց խնդիրների, աջակցել նրան ինտեգրման, փաստաթղթային, աշխատանքային եւ այլ հարցերում: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած […]

Շակիրան կարող է երգել աշխարհի առաջնությունում

Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ պաշտպան ժերար Պիկեի ընկերուհին՝ հայտնի երգչուհի Շակիրան, կարող է երգել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ: Այդ մասին են հայտնում  իսպանբական լրատվամիջոցները:Բացի այդ նշվում է, որ Շակիրան երգը կկատարի պաղեստինցի երգիչ Մուհամեդ Ասաֆի հետ: Ասաֆի հետ համատեղ երգի մասին է պնդում ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:Հիշեցնենք, որ Շակիրան երգել է նաեւ 2010թ. աշխարհի առաջնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի