05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը պետք է առանց խնդիրների ընդունի իր քաղաքացուն. Թ. Պողոսյան

Սփյուռքում ոչ օրինական կարգավիճակով բնակվող հայերի համար տագնապ առաջացրած  Հետընդունման` Ռեադմիսիայի համաձայնագիրը փաստաթուղթ է, որը պարտավորեցնում է երկրին ընդունել մեր քաղաքացուն, որը այլ երկրում ոչ իրավական կարգավիճակ ունի: Հայաստանը պարտավորվում է իր քաղաքացուն հետ ընդունել առանց խնդիրների, աջակցել նրան ինտեգրման, փաստաթղթային, աշխատանքային եւ այլ հարցերում: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

“Վիզաների դյուրացման մոտեցումը երբ սկսվեց, բոլորին թվաց, թե հիմա բոլոր հայերին հետ են վերադարձնելու: Բայց դա այդպես չէ: Համաձայնագիրն ուղղակի կարգավորելու է այդ դաշտը”,- նշեց նա` հավելելով, որ եթե մարդ Հայաստանի քաղաքացի է եւ ցանկանում է վերադառնալ երկիր, մենք պետք է ընդունենք նրան:

“Եթե երրորդ երկրի քաղաքացին ցանկանա գալ Հայաստան, մենք պատրաստ պետք է լինենք նրան ընդունել”: Ինչ վերաբերում է համաձայնագրի առաջացրած տագնապին` պրն Պողոսյանը նշեց, որ ունենալով 13 երկրի հետ Ռեադմիսիայի համաձայնագիր` դրա շրջանակներում միայն 32 անձի են փորձել վերադարձնել Հայաստան: Իսկ օրինակ Հարեւան Վրաստանում այդ մարդկանց թիվը գերազանցում է 600-ը:

“Իսկ եթե մարդիկ, օրինակ, առողջական լուրջ խնդիրներ ունեն, եւ Հայաստանում հնարավոր չէ նրանց բուժումը իրականացնել, այդ դեպքում բանակցություններ կվարվեն, որպեսզի տվյալ անձին թողնեն այդ երկրում”,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ