Իշխան Զաքարյանն այս շաբաթ կհանդիպի խմբակցությունների հետ

”Քաղաքական մեծամասնությունը դրական է տրամադրված Իշխան Զաքարյանի թեկնածությունը առաջադրելու փաստին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ”Վերահսկիչ պալատն իր գործունեությամբ առաջին փորձն էր ՀՀ-ում և կարճ ժամանակում բավականին լուրջ կառուցվածքային կառույց դարձավ: Սա ամենակարևոր գնահատականն է, առավել ևս այն մոտեցումները, որոնք ստուգումների առարկա են դառնում, կառույցը կարողանում է հաղթահարել ինչ-որ չափով”,-շեշտեց Սահակյանը: […]