29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենուան, Ալենն ու Խաչատուր Սուքիասյանը. մի փուչիկի պատմություն

 Քաղաքագետ Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում անդրադարձել է  տրանսպորտի սակագնի բարձարացման դեմ պայքարող ակտիվիստներին:

“Եթե Երեւանի քաղաքապետը լիներ Գագիկ Ծառուկյանը, դժվար թե Պետրոս Ղազարյանը պայքարեր նրա որոշումների դեմ, եթե նույնսիկ տրանսպորտը դարձնեին 700 դրամ: Եթե Երեւանի քաղաապետը լիներ Խաչատուր Սուքիասյանը, դժվար թե Ալեն Սիմոնյանը պայքարեր նրա որոշումների դեմ, եթե տրանսպորտը դառնար 620 դրամ:

Իսկ հիմա, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ով իրենց շեֆը չէ եւ իրենց փող չի տալիս, այս երկու մեծահարուստների մոտ աշխատող, բայց երբեք այդ մեծահարուստներին չքննադատող “օբյեկտիվ” լրագրողները իրենց պարտքն են համարում սեփական շեֆերի թերությունները` չնկատելով պոպուլիստական գործողություններով հանրության մի հատվածի մոտ վարկանիշ ձեռքբերելը: Ցանկացած փուչիկ մեկ օր պայթում է` առավելեւս երբ այդ փուչիկը ակնհայտորեն շարժվում է դեպի սուր սրած բզի ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է Կարգին Հայկոյին, ապա տարօրինակն այն է, որ նա չի պայքարում գազի գնի բարձրացման, հացի, ձվի, մսի եւ այլ առաջին անհրաժեշտության սննդի գների բարձրացման, կարմիր գծերի, փակ շուկայի եւ այլ կարեւորագույն խնդիրների դեմ, բայց ակտիվորեն պայքարում է Տարոն Մարգարյանի անձի դեմ:

Սրա բացատրությունը շատ պարզ է. կամ Հայկոյին եւս գրանտ են տվել, կամ էլ նա պարզ հաշվարկ է արել եւ չի պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր գովազդատու են իր հաղորդմանը կամ այն հեռուստաընկերությանը, որտեղ ինքն է աշխատում, որպեսզի չվնասի իր հաղորդման եւ հեռուստաընկերության գովազդային գործունեությանը: Եթե քո համար կարեւորը քո ֆինանսական վիճակն է, հարգելի՛ Հայկո, ապա կարող ենք խնդրել քաղաքապետին, որպեսզի քաղաքի մասին պատմող գովազդներում եւս դու նկարահանվես: 

Հ.Գ. Տարոն Մարգարյանը չի հայտարարել, որ տրանսպորտը թանկանում է եւ նման որոշում չկա: Առնվազն տարօրինակ է, որ առանց բարձրացման որոշում ունենալու շատ պոպուլիստներ այսօր քննադատում եւ փորձում են վարկաբեկել քաղաքապետին` մոռանալով, որ նրան ձայն են տվել Երեւանի քաղաքացիների 50 տոկոսից ավելին եւ մոռանալով, որ քաղաքապետը ոչ միայն մի քանի պոպուլիստների, այլ ողջ երեւանցիների քաղաքապետն է”,-գրել է Մ. Հարությունյանը:

Չի ուշացել ակտիվիստ Ալեն Սիմոնյանի պատասխանը իր “անաչառ” եւ հանրապետական բարեկամ Մենուային: “ Մենուա Հարությունյան, իմ “անաչառ” եւ հանրապետական բարեկամ, դու շատ լավ գիտես, որ Խաչատուր Սուքիասյանը իմ “շեֆը” չէ: Ու վստահ եմ` բոլորը գիտեն, որ անկախ նրանից, թե ինչ անձնական վերաբերմունք ես ունեմ պրն. Սուքիասյանի նկատմամբ. ես ի տարբերություն շաաատ շատերի, ասում եմ այն, ինչ ճիշտն է, ինչ մտածում եմ, դա է նաեւ պատճառը, որ ես շեֆ չունեմ:

Քո ասած թերությունները դու կարող ես ինքդ քննարկել, չէ որ միշտ շեշտում ես, որ շատ ջերմ հարաբերություններ ունես պրն. Սուքիասյանի հետ եւ նույնիսկ լուրեր են պտտվում, որ դուք քավոր-սանիկ եք: Չնայած ես գիտեմ, որ դա էդպես չէ: Ու ամենակարեւորը այն է, որ այդ մարդու թերություններն իր անձնական գործն է, քանզի նա որեւէ պետական պաշտոն չի զբաղեցնում եւ իր որոշումները զուտ իր սեփականության շրջանակներում են:

Անդրադառնալով տրաքող փուչիկներին` կասեմ միայն մի բան. ո՛վ-ո՛վ, բայց հանրապետական կուսակցության ներկայացուցիչը պետք է զերծ մնա նմանատիպ համեմատություններից: Վստահ եմ, որ քո շեֆերը գոնե այս անգամ ինչ որ կերպ կգնահատեն քո եռանդուն աշխատանքը:

Այնուամենայնիվ, կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ իմ կամ իմ գործընկերների հետ կապված բարձր փիլիսոփայական “ԵԹԵ”-ներով հիմնավորված հրապարակային մտորումներից եւ այդ ժամանակը օգտագործել հանրօգուտ որեւէ բան անելու համար: Իսկ լուրջ ու կոնկրետ թեմաներ լինելուն պես, միշտ պատրաստ եմ քննարկել դրանք տեսախցիկների առջեւ` Տարոն Մարգարյանի հետ”,-պատասխանել է ակտիվիստը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ