02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2013

Զրոն ինչով էլ բազմապատկես, զրո է լինում. Շարմազանովը` Զուրաբյանին

”Զրոն ինչով էլ բազմապատկես, զրո է լինում, այնպես որ իրենց արթնանալը միայն երազանք կարող է լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ Զուրաբյանն այսօր ասուլիսում ասաց. ”Մենք երբեք առիթ օգտագործող չենք եղել: Եթե վերցնեք, վերլուծեք, չեք տեսնի, որ մենք առիթ օգտագործենք, հանրահավաք նշանակենք, […]

Ռուսաստանը վարկ կտրամադրի Հայաստանի ատոմակայանին

Ըստ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանի, Հայաստանի ատոմակայանը տարիների ընթացքում վերազինվել է եւ համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափորոշիչներին: “Պետք է ասեմ, որ մենք կանգ չենք առնելու եւ հետագայում եւս աշխատանքներ են տարվելու ատոմակայանի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար”,- ասաց նա: Նախագահին կից խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գերմանացի […]

Սարի Թաղի բնակիչները շարունակում են հետամուտ լինել թաղամասի խնդիրների լուծմանը

Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության միջնորդությամբ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում կայացավ Սարի Թաղի բնակիչների անունից ներկայացած Գեղամ Պետրոսյանի և վարչության պետ Սամվել Մհերյանի հանդիպումը, որին ներկա էին նաև «Բարև Երևան» խմբակցության անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Գասպարյանը: Հանդիպման նպատակը թաղամասին վերաբերող մի շարք խնդիրների քննարկումն էր: Պետրոսյանը ներկայացրեց, որ անհրաժեշտ է լայնացնել […]

ՀՀ ԶՈւ տեսչական խումբը հայտարարված վայրերի տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում

2013թ. նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ: Մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի: Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում […]

Երեւանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարևորել է լիտվական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:  <<Երևանի և Վիլյուսի  հետ գործընկերային կապերի խորացման  և քաղաքային տնտեսության տարբեր  ոլորտներում համատեղ ծրագրերի  իրականացման լայն հեռանկարներ  կան: Այդ ուղղությամբ Երևանը  մշտապես բաց  և պատրաստակամ  է համագործակցելու: Իսկ Երևանում  ձևավորված բարենպաստ ներդրումային  դաշտը փոխշահավետ համագործակցության  զարգացման լավ հնարավորություն  է ընձեռում>>,- հատկանշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով  քաղաքապետին ջերմ ընդունելության և  […]

Թայֆունի պատճառով մարդկանց տարհանում են

Ֆիլիպիններում ափամերձ տարածքներից մարդկանց տարհանում են, քանի որ հզոր թայֆուն է շարժվում դեպի երկիր, տեղեկացնում է Reuters-ը: Հատուկ ծառայությունների բոլոր աշխատակիցները անհրաժեշտ պատրաստվածության են բերվել: Բնակիչներին զգուշացվել է անվտանգության կանոնները պահպանել եւ հնարավորինս քիչ դուրս գալ տներից:

Ռիժկովը ողջունեց Հայաստանի որոշումն ու քննադատեց Ուկրաինային

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարեց, թե իր կարծիքով Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, և երկրները երկուստեք կունենան պարտավորություններ, այդ թվում նաև Հայաստանին տրանսպորտային շրջափակումից դուրս բերելու հարցում։ ՛՛Մենք զգում ենք, […]

Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի. Ռիժկովը զարմացավ` ինչպես է նա հասել սրան

”Սահմանի հարցը լուծել հնարավոր չէ, ստիպված ենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք՝ առանձին: Ինչ անել: Չենք կարող չէ՞ ծովը դեպի ձեզ բերել: Տաջիկների, թուրքմենների հետ էլ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ապրել ենք իրար հետ, ապրում ենք՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի