20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի. Ռիժկովը զարմացավ` ինչպես է նա հասել սրան

”Սահմանի հարցը լուծել հնարավոր չէ, ստիպված ենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք՝ առանձին: Ինչ անել: Չենք կարող չէ՞ ծովը դեպի ձեզ բերել:

Տաջիկների, թուրքմենների հետ էլ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ապրել ենք իրար հետ, ապրում ենք՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում տեսակետներին, որ Հայաստանի և Մաքսային միության անդամ պետությունների հետ սահմանների բացակայությունը լուրջ խոչընդոտ է ՄՄ անդամացությանը:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ոչ այս տարի, ոչ էլ միգուցե հաջորդ տարի, քանի դեռ չլուծվի ԼՂՀ հարցը, Ն. Ռիժկովը նշեց.

՛՛Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի: Ինչու է նա խառնվում այլ պետության գործերին: Ինչպես կլինի, բոլորն էլ լավ գիտակցում են, որ Ղարաբաղի հարցը երկար է, դա այսօրվա կամ վաղվա խնդիր չէ:

Ես չգիտեմ, երբ այն կլուծվի: Դուք ինձնից լավ գիտեք իրավիճակը: Դրա համար եթե նման կերպ հարցը դիտարկենք, սա նշանակում է, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: Ու ընդհանրապես Լուկաշենկոն առողջ մտածող մարդ է, թե ինչպե՞ս է հասել սրան, ես չեմ հասկանում՛՛:

Նիկոլայ Ռիժկովի խոսքով` պետք չէ և անթույլատրելի է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կապել Մաքսային միության անդամակցության հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ