02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2013

Շատ քչերի լեզուն է պտտվում ասել. Առավոտ

”Առավոտի” խմբագրականում կարդում ենք. ”Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը։ Երեկ ես դրանում կրկին համոզվեցի։ Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է։ “Գմփցնելու” կոչեր […]

Քոքոբելյա՞նը` ”Ժառանգության” առաջնորդ. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություն­ներով’ “Ժառանգության” առաջ­նորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն փոխարինող հարմար թեկ­նածու է փնտրում, ընդ որում նաեւ կուսակցության շրջանակնե­րից դուրս: Ըստ որոշ տեղեկությունների  նա կուսակցությունը գլխավորելու առաջարկ է արել Խաչատուր Քոքոբելյանին, ով “Ժառանգության” ցուցակով դարձավ պատգամավոր, սակայն տարաձայնությունների պատճա­ռով դուրս եկավ խմբակցությու­նից: Քոքոբելյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքեց, թե իրեն նման առաջարկ է արվել’ ավելացնելով, որ իրեն […]

Ucom ընկերության մեջ իր ”ուրույն” մասնաբաժինն ունի Տիգրան Սարգսյանը. Ժողովուրդ

Համաձայն ”Ժողովուրդի” լավատեղյակ աղբյուրների` ՀՀ պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom ընկերության մեջ իր ”ուրույն” մասնաբաժինն ունի նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ու նաև նրա միջնորդությամբ է, որ Ucom-ը նախօրեին Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատոր դարձավ:  Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Թոշակներն էլի ուշացնում են. Ժողովուրդ

Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, մինչ օրս արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթա­ցում թերությունները դեռ չեն շտկվել, ոչ միայն նախօրեին, այլեւ երեկ “Հայփոստ”-ի Երեւան քաղաքի բազմա­թիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել: Երեկ “ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած  74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած պատմեց. “Թոշակ ստանալու հերթի մեջ մի կնոջ […]

ԲՀԿ-ի բլբուլը. Հրապարակ

Արարատի նախընտրական  կրքերն ավելի շատ եռում են Երեւանում, քան նախընտրական Արարատում, քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին արարատցիներն անգամ նկարով չեն տեսել, փոխարենը  ԲՀԿ-ականները  աղաղա­կում են ՀՀԿ-ականների քարոզչական ապօրինությունների մասին: Կա՞ նման բան. երեկ թերթը հարցրեց  ԲՀԿ-ական թեկնածուին  Սամվել Բարսեղյանին: “Ես որոշել եմ hեռախոսով լրագրողների  հետ աշխատանքնեի չեմ տանում, եկեք ստեղ, ամեն ինչ ինքներդ տեսեք կամ էլ, եթե […]

Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում. Հայկական ժամանակ

Հանրապետական կուսակցությունն այս օրերին կուսակցության անդամների բազայի ճշգրտումներ է իրականացնում, հաշվառում անում։ Այս մասին ունեցած “Հայկական ժամանակ”-ի տեղեկությունները երեկ հաստատել է կուսակցության մամլո խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ “Դա կազմակերպչական գործընթաց է, ինչը պարբերաբար իրականացվում է”,-թերթի թղթակցին հայտնել է Շարմազանովը։ “Արտահերթ ընտրությունների հաստատ չենք պատրաստվում, եւ բոլորին խորհուրդ կտամ նույն կերպ վարվել”։  Այդ […]

Պուտինից առաջ կգա զրահապատ մեքենան. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  այս անգամ եւս Վլադիմիր Պուտինի այցից մեկ օր առաջ ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող զրահապատ սեւ “Մերսեդեսը”։ Թերթը հիշեցնում է, որ  Պուտինն ու Օբաման եզակի նախագահներն են, որոնք այլ երկրներ են “ժամանում” սեփական ավտոմեքենաներով։ Մյուս երկրների նախագահներն իրենց անվտանգությունը վստահում են հրավիրյալ երկրի անվտանգության համակարգերին։ Ընդ որում, այս դեպքում եւս Վլադիմիր Վլադիմիրովիչը տարբերվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի