Ռիժկովը ողջունեց Հայաստանի որոշումն ու քննադատեց Ուկրաինային
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարեց, թե իր կարծիքով Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, և երկրները երկուստեք կունենան պարտավորություններ, այդ թվում նաև Հայաստանին տրանսպորտային շրջափակումից դուրս բերելու հարցում։ ՛՛Մենք զգում ենք, որ հանրապետության բնակչության մեծ մասը տրամադրված է, որ ստորագրվի Մաքսային միությունը և Հայասատնը մտնի ՄՄ, ինչը և ճիշտ քաղաքական որոշում է՛՛,-ասաց նա։
Ն. Ռիժկովն ընդգծեց, որ երկու կողմերը չպիտի կորցնեին միմյանց որպես գործընկերներ: ՛՛Հայաստանը չպետք է կորցնենի իր ռազամավարական գործընկերոջն՝ ի դեմս Ռուսաստանի և փոխադարձաբար Ռուսաստանն էլ չպետք է կորցնի Հայաստանին որպես ստրատեգիկ գործընկեր, ինչը պատմականորեն եղել է՛՛,-նկատեց նա։
Ռիժկովն ուրախ է, որ Հայաստանը հետ կանգնեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճանապարհից: ՛՛Արևմուտքի հարցն էլ է մեզ ծանոթ, ես հետաքրքվել եմ մասնագետներից և նրանք ասում են, որ Արևմուտք կարելի է գնալ, բայց խնդիրն այն է, թե ինչպես է դուրս գալու, որովհետև դա շատ դժվար է։ Ուկրաինան չի հասկանում, ինչ է իրեն սպասվում, ուր է գնում,՛՛-շեշտեց նա։
Ինչ վերաբերվում է Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցին, ապա Ռիժկովը համաձայնեց, որ դա կարևոր հարցերից է և այն թելը, որը հնարավորություն կտա Հայասատնին դուրս գալ տրասպորտային շրջափակումից։
Նա նշեց, որ երկաթուղային ճանապարհը վերականգնելու համար բավական գումար է անհրաժեշտ, որ կամուրջն է քանդված, սակայն վստահ է ՛՛Այն կյանքի կկոչվի, եթե լինի քաղաքական որոշում։ Ես նույնիսկ չէի հաշվի, թե ինչ կարժենա դրա վերականգնումը, բայց ինչ էլ արժենա, միևնույն է պետք է դա արվի, իհարկե դժվար է, բայց անհրաժեշտ՛՛: Ռիժկովն ընդգծեց, որ այստեղ ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի համաձայանության հարցն է, այլև Վրաստանի, որը ՌԴ-ի հետ դժվար հարաբերություններ ունի։ ՛՛Հիմա Վրաստանում իշխանությունը փոխվել է և հույս ունենք, որ հարցը կլուծվի, վաղ թե ուշ:
Հայաստանը պետք է աշխատի Վրաստանի հետ, մանավանդ Հայաստանն ավելի լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ՛՛:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր հեթին հավելեց, որ հայկական կողմն աշխատանքներ է տանում վրաց պատգամավորների հետ գործընկերական խումբ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ավելի շոշափելի լինի համագործակցության կողմերը: