23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ալիեւը կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին. ԱՄՆ հետախուզության տվյալները

ԱՄՆ հետախուզությունն ապացույցներ է ձեռք բերել, որ Բաքուն կաշառել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ պատգամավորներին, որոնք հետեւում էին մեկ ամիս առաջ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին, այս մասին գրել է “Ենի Մուսավաթը”` սեփական աղբյուրներին հղում անելով: 

Ըստ այդմ` ԱՄՆ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ ԵԱՀԿ պատգամավորները, որոնք հետեւում էին ընտրությունների ընթացքին, կաշառվել են: Որպես “անհերքելի ապացույցներ” բերվում են նաեւ եվրախորհրդարանականների հեռախոսազրույցները: 

Ասվում է նաեւ, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ եվրոպական իրավաբանական խորհրդատվական կառույցներից մեկի միջոցով, որը տեղակայված է Գերմանիայում, եվրոպացի խորհրդարանականներին է փոխանցվել 50-հազարական դոլար: 

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 9-ին կայացած Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների քննարկումը նախատեսում է 2014 թ. հունվարին: Եւ պարբերականի աղբյուրի պնդմամբ` եթե մեղադրանքները լուրջ լինեն, որոշումը կկայացվի ոչ թե ԵԽԽՎ պատգամավորների կարծիքի հիման վրա, այլ բոլորովին այլ: Եվ եթե իշխանությունները չկարողանան իրավիճակը շտկել, դա լուրջ միջազգային սկանդալ կլինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ