22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Իշխան Զաքարյանն այս շաբաթ կհանդիպի խմբակցությունների հետ

”Քաղաքական մեծամասնությունը դրական է տրամադրված Իշխան Զաքարյանի թեկնածությունը առաջադրելու փաստին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 ”Վերահսկիչ պալատն իր գործունեությամբ առաջին փորձն էր ՀՀ-ում և կարճ ժամանակում բավականին լուրջ կառուցվածքային կառույց դարձավ: Սա ամենակարևոր գնահատականն է, առավել ևս այն մոտեցումները, որոնք ստուգումների առարկա են դառնում, կառույցը կարողանում է հաղթահարել ինչ-որ չափով”,-շեշտեց Սահակյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է երեկ` նոյեմբերի հինգին:

Սահակյանը հայտնեց, որ այս շաբաթվա մեջ բոլոր խմբակցությունները Իշխան Զաքարյանի հետ կհանդիպեն, իսկ երկուշաբթի ՎՊ նախագահի թեկնածուն կհանդիպի իշխող կուսակցության` ՀՀԿ-ի հետ, և հարցը կընդգրկվի առաջիկա քառօրյայում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ