28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոֆեի բաժակ չի նայում … համբերության բաժակը լցվել է

”Ոնց ասեմ ախր ձեզ: Որևէ ուղիղ համեմատական հեղափոխության փորձի ու անկարգության այդ փոքր դրսևորման միջև չկա”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` պատասխանելով հարցին` հնարավոր է երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպերը հեղափոխության առաջին ծիծեռնակները դառնան: Նրա խոաքով` այդ իրադարձությունները պարզապես բողոքի արտահայտման ձև էին:

Henaran.am-ի հարցին` ինչու էին ակտիվիստները նման ճանապարհ ընտրել, պատգամավորը պատասխանեց. ”Չգիտեմ` ինչու էին այդ ձևն ընտրել, բայց ամեն մեկն իր, սեփական քայլի համար է պատասխանատու:

Ասում եք, թե մարդկանց համբերության բաժակը լցվել է, բայց լցվել է նաև հասարակական կարգը պահողների բաժակը: Այնպես չէ որ… ես չեմ ուզում ավելորդ պիտակավորումներ տալ, բայց եղած գործողություններին համապատասխան են”:

Հարցրին, թե ոստիկանության գործողություններն իրավաչափ էին: Այվազյանի խորին համոզմամբ` այո: ”Այնքանով որքանով լրատվությանը ծանոթացել եմ, այն ինչ տեսել եմ, միանշանակ այո, որովհետև աղմուկ էր, մահակներով համապատասխան գործողություններ, իսկ ոստիկանությունը պետք է պահպանի հասարակական կարգը”: 

Իսկ զարմանլի չէ, որ միջադեպի արդյունքում միայն ոստիկաններն են վնասվածքներ ստացել:

”Ես կոֆեի բաժակի մեջ ենթադրություններ կատարող չեմ: Հարցը տվեք նրան, ով այդ լրատվությունը ներկայացրել է: Այն, ինչ տեսել եմ համացանցում, կարող եմ ասել, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ էին, համարժեք էին, որովհետև մահակներ կային, խուճապի երանգ ունեցող գործողություններ` պայթուցիկների միջոցով: Էլ ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ